13:41 | 23.05.24 | Նորություններ | 1502

gg-ի նկատմամբ վարույթ է հարուցվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել «Ջիջի» ընկերության նկատմամբ:  

Հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասված է, որ վարույթը հարուցվել է ««gg» հավելվածի միջոցով անկանխիկ եղանակով պատվեր գրանցելիս ներկայացված արժեքը երթի ավարտին ավելացնելու, ինչպես նաեւ պատվերի ավարտի ժամանակ կոնկրետ գումար ներկայացնելու, սակայն դրանից ավել գումար գանձելու միջոցով դրսեւորված հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերեւույթ առկայության հիմքով»։

Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստով ստացված  նամակը: