11:52 | 10.05.24 | Նորություններ | 2304

    AICA-ն ներդրում է կատարել հայկական Optimyzee-ում

    Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հայտարարել է հայկական Optimyzee ստարտափում ներդրում կատարելու մասին։

    Optimyzee-ն թույլ է տալիս ձեռնարկություններին ստեղծել եւ գործարկել Google-ի որոնողական ծախսարդյունավետ արշավներ զրոյից: Օգտագործելով ավելի քան 10 հազար գովազդային արշավից ստացված տվյալները եւ 10 միլիոն դոլարը գերազանցող գումարային գովազդի բյուջեն` Optimyzee-ն առաջարկում է արհեստական բանականության ինտեգրումով  գովազդային գործընթացը պարզեցնել եւ օպտիմալացնել:

    Ներկայում ավելի քան 600 ընկերություն եւ ստարտափ օգտագործում են Optimyzee-ի մշակումը՝ կատարելով Google Ads-ի ծախսերի զգալի խնայողություն:

    Նախկինում ստարտափը ներդրում է ստացել նաեւ Triple S Ventures-ից։