14:10 | 23.04.24 | Նորություններ | 1488

WhatsApp-ը փորձում է ֆայլերի փոխանցման նոր գործառույթ

WhatsApp-ը նախատեսում է ներկայացնել ֆայլերի փոխանակման նոր գործառույթ, որը նման է Apple-ի Air Drop-ին եւ Quick Send-ին Android-ում:

Նորույթը, որը կոչվում է «People Nearby», թույլ կտա օգտատերերին ֆայլեր, այդ թվում՝ լուսանկարներ եւ տեսանյութեր փոխանցել՝ առանց ինտերնետի օգտագործման։ Այս ռեժիմն ակտիվացնելու համար երկու օգտվողն էլ պետք է հավելվածում բացի համապատասխան բաժինը։

WABetaInfo-ի փոխանցմամբ` այս պահին գործառույթը մշակման փուլում է, հասանելի է միայն սահմանափակ թվով օգտատերերի համար։ Այս թարմացումը կարող է շատ ավելի հեշտացնել տվյալների փոխանակումը միմյանց մոտ գտնվող օգտատերերի միջեւ: