12:27 | 22.04.24 | Նորություններ | 1701

Մասնագետների պատրաստման դրամաշնորհային մրցույթներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում շարունակում է դրամաշնորհային մրցույթների հայտերի ընդունումը:

«Մասսայական ուսուցում» բաղադրիչով նախատեսվում է իրականացնել տեխնոլոգիական ուղղությամբ դասընթացներ Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում՝ շուրջ 300 մասնակցի համար: Մրցույթի ընդհանուր բյուջեն 30 միլիոն դրամ է։ Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 25-ն է։ Մանրամասներն՝ այստեղ։

«Կարողությունների զարգացում» բաղադրիչով նախատեսվում է իրականացնել տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրում ու վերապատրաստում:

Բաղադրիչի իրականացման նպատակով կբացվի վաուչերային ֆոնդ, որի ընդհանուր բյուջեն կկազմի 200 միլիոն դրամ: Վաուչերային ֆոնդից տրամադրվող գումարը կկազմի կազմակերպություններից ստացված դիմումով ներկայացվող գնի 75 տոկոսը, բայց ոչ ավելի քան 2 միլիոն դրամը: Դիմելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է։ Մանրամասներն՝ այստեղ։