14:37 | 22.04.24 | Նորություններ | 7657

Team-ն ամփոփել է շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված ծրագրերը

Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի օրը»։ Այս տարի բոլոր միջոցառումները կենտրոնացած են «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» թեմայի շուրջ։

Օրվա խորհրդով Team Telecom Armenia-ն ամփոփել է մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ ընկերության ներսում տարված աշխատանքները։

Էներգաարդյունավետ լուծումների ներդրում

Team-ն արդեն մի քանի տարի է կիրառում է էներգաարդյունավետ լուծումներ՝ կապի եւ հաղորդակցության էներգաապահովման համար օգտագործելով արեւային էներգիա։ 2023 թ․-ին ընկերության աշխատանքներում օգտագործելու նպատակով արդեն գործող 25 արեւային կայաններին ավելացվել է եւս 8-ը, ինչի շնորհիվ արեւային արտադրանքի մասնաբաժինն ընդհանուր էներգասպառման մեջ գրանցել է շուրջ 7% աճ նախորդ տարվա համեմատ: Այս գործընթացն ընկերությունում լինելու է շարունակական։

Էլեկտրական մեքենաների օգտագործումը խթանելու նպատակով գործարկվել է Team Energy արագ լիցքավորման կայանների ցանցը։ Այժմ Հայաստանի ողջ տարածքում կա շուրջ 50 կայան։ Լիցքավորման կայաններից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Team Energy հավելվածը։

Բացի այս ընկերությունը հենց իր ավտոպարկում էլ նախապատվությունը տալիս է էլեկտրական մեքենաներին․ անձայն շարժիչներով եւ զրոյական արտանետումներով մեքենաների մասնաբաժինը կազմում է 14 %։

Team-ի ռազմավարական ծրագրի՝ NGN ցանցի կառուցման արդյունքում պղնձե մալուխները փոխարինվում են օպտիկամանրաթելային ցանցով, ինչը էականորեն նվազեցնում է ածխածնի երկօքսիդի արտանետումները։ Նշենք նաեւ, որ այս ցանցի գործարկման արդյունքում ընկերությունը միայն 2023 թվականին խնայել է 275,630 ԿՎտժ էլեկտրաէներգիա։

Թափոնների կրճատում եւ կայուն զարգացում

Էլեկտրոնային թափոնների (e-waste) ստեղծումից խուսափելու համար ընկերությունը վերանորոգում եւ կրկնօգտագործում է կապի ապահովման սարքերը։ Այսպիսով, 2023 թ․-ին ավելի քան 14 հազար հեռահաղորդակցության էլեկտրոնային սարք չի հայտնվել աղբավայրում, այլ վերանորոգվել, արդիականացվել եւ կրկնօգտագործվել է։ Նախորդ տարվա համեմատ թղթի վերամշակման ծավալներն աճել են 36 %-ով, իսկ ներդրված eSIM ծառայության շնորհիվ ընկերությունը խուսափել է շուրջ 600 կգ պլաստիկի օգտագործումից՝ արձանագրելով խուսափած պլաստիկի տարեկան 57 % աճ։ Թղթի թափոններ չկուտակելու համար Team-ի բոլոր մասնաճյուղերում հասանելի է նաեւ E-pen (էլեկտրոնային գրիչ) տեխնոլոգիան։  

Ի դեպ, My Team հավելվածի միջոցով միայն այսօր Շեյքի մասնակիցները կարող են շահել էներգախնայող ԼԵԴ լամպեր եւ անլար լիցքավորիչներ։