12:50 | 17.04.24 | Նորություններ | 1507

Թումոյում կկայանա NVIDIA Girls' Day միջոցառումը

Ապրիլի 23-ին NVIDIA ընկերությույունը Թումոյում կազմակերպում է տեխնոլոգիաներով հետաքրքրված աղջիկների համար հատուկ միջոցառում՝ NVIDIA Girls' Day։

11-16 տարեկան աղջիկները, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով, արհեստական բանականությամբ եւ խաղերի ստեղծմամբ կարող են մասնակցել միջոցառմանը։ Նպատակն է բարձրացնել աղջիկների տեղեկացվածությունը եւ հետաքրքրությունը տեխնիկական մասնագիտությունների եւ նորարարությունների նկատմամբ:

Միջոցառման ընթացքում կարող եք ծանոթանալ արհեստական բանականության ոլորտում աշխարհի առաջատար NVIDIA-ի ծրագրերին եւ շփվել ընկերության կին մասնագետների հետ, որոնք կկիսվեն իրենց փորձառությամբ:

Ինչպես նաեւ ուսումնասիրել խաղերի վիզուալիզացման ընթացքը, բացահայտել, թե ինչպես են ռոբոտները տեսնում եւ ընկալում աշխարհը ու ծանոթանալ նախագծերի ղեկավարների աշխատանքին NVIDIA-ում։

Տեղն ամրագրելու համար հարկավոր է լրացնել հարցաթերթիկն՝ այստեղ։ Հանդիպման լեզուն անգլերենն է։