10:59 | 11.04.24 | Նորություններ | 1386

«Կարողությունների զարգացում» դրամաշնորհային մրցույթն ընդունում է հայտեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է ՏՏ ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթ:

Բաղադրիչի իրականացման նպատակով կբացվի վաուչերային ֆոնդ, որի ընդհանուր բյուջեն կկազմի 200 միլիոն դրամ:

Վաուչերային ֆոնդից տրամադրվող գումարը կկազմի կազմակերպություններից ստացված դիմումով ներկայացվող գնի 75 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 2 միլիոն դրամը:

Կֆինանսավորվեն բացառապես կադրային պատրաստման, վերապատրաստման նախագծերը:

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչեւ մայիսի 13-ը։

Մրցույթի մանրամասները ներկայացված են այս հղումով: