13:17 | 10.04.24 | Նորություններ | 1319

Արվեստն ու բիզնեսը միավորող նորարարական դասընթացներ՝ Fastex-ից

Ապրիլի 8-ից ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել են Cerebrum Intellectus (Ցերեբրում Ինտելեկտուս) դասընթացները։

Նպատակն է համախմբել արվեստի ու բիզնեսի ոլորտների փորձագետներին եւ նորարարական կրթություն մատուցել երիտասարդ սերնդին:

Ցերեբրում Ինտելեկտուսի ընթացքում հայտնի արվեստագետներ, նկարազարդողներ, կառավարման, մարքեթինգի, ֆինանսների եւ վաճառքի դասախոս-խորհրդատուներ երիտասարդներին հաղորդակից կդարձնեն սեփական գիտելիքին եւ փորձին՝ սովորեցնելով բազում հմտություններ, օգնելով իրականացնել սեփական բիզնես գաղափարները:

Երկամսյա դասընթացներին կարող են մասնակցել 10-17 տարեկան երիտասարդները: Խմբերը ձեւավորվում են լրացված հայտադիմումի հիման վրա՝ ըստ տարիքի. մեկ խումբը կունենա 6-10 ուսանող: Դասընթացի ամսական վճարը կազմում է 40,000 դրամ:

Ցերեբրում Ինտելեկտուս դասընթացի ավարտից հետո մասնակիցներին կտրվեն վկայականներ, որոնք կգեներացվեն բլոկչեյնի միջոցով եւ կլինեն NFT-ի (Non-fungible token) տեսքով:

Լավագույն առաջադիմությամբ ուսանողներին կտրվի փորձաշրջանի կամ աշխատանքի հնարավորություն՝ կախված տարիքից եւ կազմակերպությունում պրակտիկայի համար նախատեսված թափուր տեղերի առկայությունից:

Ցերեբրում Ինտելեկտուս դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտադիմումն այստեղ: