15:55 | 10.04.24 | Նորություններ | 1555

«Գաղափարի փուլ» դրամաշնորհային մրցույթն ընդունում է հայտեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ:

«Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի, ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը եւ տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների եւ մարտահրավերների լուծմանը:

Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 250 միլիոն դրամ է, այն նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջեւ՝ յուրաքանչյուրին մինչեւ 5 միլիոն դրամ:

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել այստեղ մինչեւ մայիսի 10-ը www.armeps.am համակարգի միջոցով։  

Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են այս հղումով: