12:12 | 10.04.24 | Նորություններ | 9995

Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով

Ucom ընկերությունը ներկայացրել է նոր առաջարկ․ Unity 12000 փաթեթը 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում կտրամադրվի 10 900 դրամով։

Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչեւ մայիսի 31-ը ներառյալ։

Unity 12000 փաթեթի շրջանակում բաժանորդները կստանան անսահմանափակ ծավալով շարժական ինտերնետ, 1000 րոպե Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Կանադայում խոսելու համար, բարձր՝ մինչեւ 200 Մբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետ ու նոր սերնդի Wi-Fi 6 սարք, ինչպես նաեւ 210 հեռուստաալիք դիտելու հնարավորություն։

Unity փաթեթների առանձնահատկությունն այն է, որ տրամադրում են շարժական ու ֆիքսված, կապ, ինչպես նաեւ հեռուստատեսություն մեկ փաթեթով, ինչը թույլ է տալիս բաժանորդներին խնայել ժամանակ եւ գումար։

«Մեր նպատակն է ծառայությունները բաժանորդների համար միաժամանակ դարձնել որակյալ, հասանելի ու հարմարավետ։ Այս ամեն ինչն ապահովելու համար մենք ոչ միայն ընդլայնում ու վերազինում ենք ցանցերը, այլեւ տարբեր ծառայությունները միավորող փաթեթներ ենք ստեղծում: Այսպես ծառայություններն ավելի մատչելի են ստացվում, վճարելու գործընթացն էլ ավելի հեշտ է լինում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ակցիայից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր այս պահին որեւէ Unity փաթեթի բաժանորդ չեն։ Unity 12000 փաթեթը հասանելի է Երեւանի եւ այն մարզային բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է Ucom-ի ֆիքսված ցանցը։