10:35 | 05.04.24 | Նորություններ | 1502
Fastex-ի եւ «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Fastex-ից հայտնել են, որ հուշագրի նպատակն է Հայաստանում սպորտի զարգացումը, մարզական հաջողությունների խրախուսումը, մարզիկների մրցունակության բարձրացման եւ կենսապայմանների բարելավմանը։
Այդ նպատակով Fastex-ը կտրամադրի մինչեւ 5 միլիոն FTN (Fasttoken)՝ ի աջակցություն օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, ինչպես նաեւ օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մի շարք մարզաձեւերի աշխարհի եւ Եվրոպայի պաշտոնական առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին եւ նրանց մարզիչներին։
Fastex - «Օլիմպիոնիկ» փոխգործակցությունը կկրի երկարաժամկետ բնույթ՝ մինչեւ 2030 թվականը, որի շրջանակում Fastex-ը կաջակցի ներպետական սպորտի զարգացմանը՝ խրախուսելով թե՛ գործող մարզիկներին, թե՛ մարզական նոր սերնդին։