11:41 | 03.04.24 | Նորություններ | 1599
Մեկնարկում է 2024թ. տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգեւների 18-րդ մրցանակաբաշխությունը ՀՀ ավագ եւ միջնակարգ դպրոցների 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանի աշակերտների համար։
Մրցույթի նպատակը ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելն ու խրախուսելն է։
Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով․
• առաջին փուլում առցանց թեստային համակարգի միջոցով կորոշվեն եզրափակչի մասնակիցները,
• եզրափակիչ փուլում մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների հետ բանավոր հարցազրույցի արդյունքում կորոշվեն հաղթողները։
Առաջին փուլը կանցկացվի մայիսի 22-ին։
Մասնակցության հայտը հնարավոր է լրացնել այստեղ։ Գրանցմանն անմիջապես կհաջորդի թեստային հարցումը, որի ընթացքում կտրվի 50 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր։ Գրանցման եւ թեստավորման համար տրամադրվում է 1 ժամ 30 րոպե։ 45-ից ավելի միավոր հավաքած աշակերտները կդառնան եզրափակչի մասնակից, ինչի վերաբերյալ թեստավորման համակարգի կողմից կստանան լրացուցիչ տեղեկատվություն։
Հաղթողները կստանան խորհրդանշական նվերներ, վկայական եւ դրամական պարգեւ:
Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից: