10:21 | 03.04.24 | Նորություններ | 1258

ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել են կրիպտոշուկային վերաբերող կարգավորումները

Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել Fastex-ի կողմից անցկացվող Web3 ոլորտի երրորդ հանդիպումը, որը  ftNFT ֆիջիթալ սփեյսում միավորել էր բազմաթիվ մասնագետների, պատվավոր հյուրերի եւ կրիպտոէնտուզիաստների:

Fastex-ից հայտնել են, որ հանդիպումը մեկնարկել է թեմատիկ ելույթներով, անդրադարձ է եղել կրիպտոարժույթների իրավական կարգավորումներին, հնարավոր խաբեություններին, օգտատերերի իրավունքների պաշտպանության մեխանիզմներին եւ այլն:



Fastex-ի իրավական գծով տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը խոսել է Web3-ում իրավական եւ կարգավորող միջոցների կիրառման մասին, ներկայացրել բլոկչեյնի անվտանգության ապահովման գործընթացում հիմնական մարտահրավերները:

Hoory-ի համահիմնադիր եւ Ucraft-ի տնօրեն Գեւ Բալյանն անդրադարձել է ապակենտրոնացված աշխարհում հաջողակ բիզնեսի ստեղծման եւ առաջխաղացման հնարավորություններին: Նա ներկայացրել է Dream Factory-ն, որը հեղափոխական հարթակ է առցանց ձեռնարկատիրության համար: Նրա խոսքով՝ Dream Factory-ն «տալիս է առցանց բիզնեսի զարգացման եւ մրցակցային առավելությունների ձեւավորման լավագույն բանաձեւը, ինչով էլ յուրահատուկ է եւ պահանջված»:

Կայացել է նաեւ պանելային քննարկում, որին մասնակցել է կիբերանվտանգության ծառայություններ մատուցող Hexens.io ընկերության համահիմնադիր Սիփան Վարդանյանը։ Նա խոսել է գրագետ եւ անվտանգ կրիպտոհամայնքի ստեղծման մասին եւ կարեւորել այդ գործընթացում նմանատիպ հանդիպումների շարունակական անցկացումը:

Հարցուպատասխանի ընթացքում ներկաները խոսնակներին են ուղղել իրենց հուզող հարցերը, օգտակար տեղեկատվություն ստացել կրիպտոդրամապանակների անվտանգության վերաբերյալ եւ իրազեկվել ուսուցողական աղբյուրների մասին, որոնք անհրաժեշտ են ոլորտում առաջին քայլերն անող մարդկանց:

«Fastex-ը հաստատակամ է շարունակելու է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը, որոնք միտված են իրազեկ եւ գրագետ կրիպտոհամայնքի ձեւավորմանը Հայաստանում: Հանդիպումներին միանալու համար հետեւե՛ք Fastex Armenia եւ ftNFT.am պաշտոնական էջերին»,- ասված է հաղորդագրությունում: