15:07 | 27.03.24 | Նորություններ | 1324

Apple-ը հայտնել է ամենամյա WWDC համաժողովի օրերը

Apple-ը հունիսի 10-ից 14-ն առցանց ձեւաչափով կանցկացնի WWDC մշակողների ամենամյա կոնֆերանսը:

Շնորհանդեսին ընկերությունը կարող է խոսել արհեստական բանականության ոլորտում ծրագրերի մասին։ Համաժողովում ընկերությունը կներկայացնի նոր iOS, iPadOS, macOS, watchOS, tvOS եւ visionOS համակարգերը:

Կոնֆերանսին Apple-ը կարող է բացահայտել արհեստական բանականության ոլորտում իր ներդրման ծրագրերը։ 2024 թվականի փետրվարին ընկերության ղեկավար Թիմ Քուկն ասել էր,  որ այն կներկայացնի գեներատիվ AI-ի ոլորտում իր զարգացումներն այս տարվա վերջին։

Մարտին Bloomberg-ը հայտնել էր, որ Google-ի հետ քննարկումներ է սկսել iPhone-ում Gemini AI-ի հնարավորություններն ավելացնելու վերաբերյալ: Աղբյուրների համաձայն՝ տեքստի եւ պատկերների ստեղծման գործիքները կարող են հայտնվել iOS-ում 2024 թվականին։