15:58 | 14.03.24 | Նորություններ | 1469

Աքսելերացիոն ծրագիր՝ Արցախից բռնի տեղահանված կանանց համար

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (GITC) մեկնարկում է «Նորարարական կրթություն եւ բիզնեսի հիմնավորում» ծրագիրը, որի նպատակն է խթանել միայնակ մայրերի եւ Արցախից բռնի տեղահանված կանանց զբաղվածությունը Հայաստանում։

Ծրագրի շնորհիվ կանայք կստանան՝

•    տեխնոլոգիական եւ փափուկ հմտություններ,
•    բիզնեսի եւ ընկերությունների հիմնական աջակցություն,
•    դրամաշնորհ։

Հետաքրքրված կանայք կարող են դիմել ծրագրին այստեղ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 5-ն է։