12:07 | 13.03.24 | Նորություններ | 11734

RED. բոլորը մեկում առաջարկ՝ Վիվա-ՄՏՍ-ից

Վիվա-ՄՏՍ-ը հայտարարել է համագործակցային նոր հարթակի ստեղծման մասին՝ «RED» սակագնային պլանի շրջանակում:

Նախաձեռնությունը գործարկվել է «Fnet Telecom» («Էֆնեթ տելեկոմ»)-ի հետ համագործակցությամբ եւ բաց է ֆիքսված ինտերնետի ու հեռուստաալիքների ծառայություններ մատուցող այլ ընկերությունների համար: «RED» սակագնային պլանով մեկ փաթեթի շրջանակում առաջարկվում են բջջային եւ ֆիքսված ծառայություններ, ինչպես նաեւ՝ լայն տարածում գտած՝ առցանց ծառայություններ. բջջային հեռախոսի միջոցով ձայնային կապ եւ ինտերնետ, ֆիքսված ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ներառյալ՝ «Иви օնլայն կինոթատրոն» եւ «Kinodaran» հավելվածների հասանելիություն (ծրագրային ապահովման ամենատարածված համակարգերի հիման վրա գործող սարքերի վրա): Այլ կերպ ասած՝ սա փաթեթ է ընտանիքի համար, որը գործում է «բոլոր ծառայությունները մեկ փաթեթում» սկզբունքով:

«Այսօր հայտարարում ենք համագործակցության մասին, որի հիմքում տեխնոլոգիաների համակցումն է՝ հեռահաղորդակցային առավել հարմարավետ եւ ճկուն լուծումներ առաջարկելու նպատակով: Այս գործակցությունն իրական այլընտրանք է շուկայում առկա կոնվերգենտ այլ ծառայություններին: Մեր «RED» սակագնային պլանը գործընկերային հրաշալի հարթակ է՝ ֆիքսված ինտերնետի եւ հեռուստաալիքների ծառայություններ մատուցող այն ընկերությունների համար, որոնք կարող են բավարարել Վիվա-ՄՏՍ-ի սահմանած պահանջները: Ֆիքսված կապի ծառայություն մատուցող օպերատորներին այս գործակցությունը թույլ է տալիս զարգացնել իրենց ցանցն ու բաժանորդային բազան: Նախագիծը ստեղծելով՝ մենք մտածել ենք բաժանորդներին ընտրության ավելի լայն հնարավորություն ընձեռելու մասին: Նրանք կարող են ընտրել իրենց նախընտրած ֆիքսված օպերատորին»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Այսօր Վիվա-ՄՏՍ-ը եւ «Fnet Telecom»-ը գործարկում են նորարարական աննախադեպ նախագիծ, որի արդյունքը Հայաստանում շատ մեծ ու ազդեցիկ է լինելու: Այս համագործակցությունը պատահական չէ. զարգացման ուրույն ուղի անցած ընկերությունների հաջող գործունեության հիմքում կորպորատիվ կառավարման մշակույթն է՝ բիզնես-գործընթացների հաջողության գրավականը: Նախագիծը ենթադրում է թիմային սերտ համագործակցություն, տեսլականի, ենթակառուցվածքի, փորձառության եւ պատասխանատվության կիսում: Շնորհակալ ենք վստահության համար ու հավաստիացնում ենք, որ ջանք չենք խնայի մեր համատեղ կոնվերգենտ պրոդուկտը Հայաստանի շուկայում պահանջված ու գնահատված դարձնելու ուղղությամբ», - ասել է «Fnet Telecom»-ի գլխավոր տնօրեն Գեւորգ Ենգիբարյանը:
    
«RED» սակագնային պլանն ունի երեք հիմնական եւ երեք մարզային փաթեթ: Հիմնական փաթեթները նախատեսված են բոլոր հաճախորդների, իսկ մարզայինները՝ բացառապես մարզերի բնակիչների համար: Մարզային փաթեթներն, ի դեպ, առաջարկում են բաժանորդագրության առավել մատչելի տարբերակներ՝ հաշվի առնելով մարզերում բնակվողների հնարավորություններն ու կանխատեսելով նրանց ակնկալիքները: Սակագնային պլանն առայժմ հասանելի է Շիրակում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Կոտայքում, Արարատում եւ Երեւանում:

«RED» սակագնային պլանից օգտվելու համար Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են ուղարկել իրենց նախընտրած տարբերակի՝ USSD հրահանգը: Իսկ ՀՀ այլ օպերատորների կանխավճարային եւ հետվճարային բաժանորդները կարող են օգտվել համարի տեղափոխության ծառայությունից եւ միանալ «RED»-ին: Նախատեսված են նաեւ «RED» սակագնային պլանի ընթացիկ փաթեթից մեկ այլ փաթեթի անցում կատարելու հնարավորություն: Առավել մանրամասն տեղեկություն կարող եք գտնել այստեղ: