Ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնը կազմակերպում է Ձեռնարկատիրության աշխարհի գավաթի (EWC) ազգային մրցույթը Հայաստանում։
Ուսուցմանը, ռեսուրսներին, կապերին եւ մենտորությանը զուգահեռ EWC-ն հնարավորություն կտա հայկական ստարտափներին հանդես գալ համաշխարհային հարթակում, ստանալ 1 միլիոն դոլարի չափով մրցանակ եւ լրացուցիչ ներդրումային հնարավորություններ:
Ձեռնարկատիրության աշխարհի գավաթը (EWC) աշխարհի ամենամեծ ստարտափ-փիչ մրցույթներից մեկն է: Այն ներկայացնում է ավելի քան 400,000 ձեռնարկատեր ավելի քան 200 երկրից: Ազգային մրցումների հաղթողները կանցնեն համաշխարհային եզրափակիչ փուլ մրցելու:
EPIC-ը՝ որպես ազգային կազմակերպիչ, կընտրի մինչեւ 2 ստարտափ, որոնք հնարավորություն կունենան գնալ Սաուդյան Արաբիա՝ մրցելու այլ ստարտափների հետ ամբողջ աշխարհից։
EWC Armenia 2024-ին դիմելու վերջնաժամկետն ապրիլի 21-ն է, դիմումի գործընթացի մասին լրացուցիչ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։