10:32 | 11.03.24 | Նորություններ | 8104

Zenbook Duo. հզոր նոթբուք մի քանի առաջադրանք կատարելու համար

Ժամանակակից նոթբուքը միայն հեռավար աշխատանքի համար նախատեսված սարք չէ: Նոր նոթբուք փնտրելիս օգտատերերն ավելի շատ ուշադրություն են դարձնում ունիվերսալությանը:

Այսօր կներկայացնենք մի նոթբուք, որը վերափոխում է ունիվերսալության եւ բազմաֆունկցիոնալության գաղափարը: Սա ASUS-ի վերջին ստեղծագործությունն է՝ Zenbook Duo 2024-ը: CES 2024-ի տեխնոլոգիական նորարարությունների ցուցահանդեսի ժամանակ Լաս Վեգասում ներկայացված նոթբուքը զարմացրել է բոլորին երկու էկրանով, որոնք բացում են անսահմանափակ հնարավորություններ:

Կրկնակի որակ

Նոր սարքն ունի հեղափոխական դիզայն։ Ընդհանուր առմամբ, մեկ նոթբուքում երկու էկրանի գաղափարը նոր չէ, եւ տարբեր արտադրողներ, այդ թվում՝ ASUS-ը, վերջին 10 տարվա ընթացքում աշխատել են էկրանի տարածքն ընդլայնելու վրա: Միայն 2024 թվականին տեխնոլոգիան հասավ այնպիսի բարձունքների, որ երկու էկրանով նոթբուքը դարձավ այս աստիճան հզոր եւ միեւնույն ժամանակ կոմպակտ։

Հեղափոխական լուծումը երկու ամբողջական OLED էկրանների ներդրումն էր՝ տեսողական փորձը բարելավելու համար: Բարձրորակ երկու էկրանի շնորհիվ այս սարքը կարողանում է տասնյակ տարբեր առաջադրանքներ կատարել՝ անխափան աշխատելով ռեսուրսատար ծրագրերում եւ հավելվածներում:

14 դյույմանոց OLED էկրաններով՝ յուրաքանչյուրը 3K կետայնությամբ (3080 x 1440 պիքսել) եւ 120 Հց թարմացման արագությամբ, կարող եք վայելել բացառիկ հարթ պատկերներ տեսանյութեր դիտելու կամ գրաֆիկական առաջադրանքների վրա աշխատելու ժամանակ:

Բացի դրանից, չենք կարող չնշել գունային ճշգրտության բարձր աստիճանը եւ DCI-P3 գունային տարածության 100% ծածկույթը: Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ էկրաններն ապահովում են խորը սեւ գույնի երանգ, առավելագույն պայծառություն մինչեւ 500 կդ/մ², բարձր ցայտագունության ինդեքս (1,000,000:1) եւ չափազանց ցածր արձագանքման ժամանակ (0,2 մվ), ինչը հատկապես կարեւոր է դինամիկ պատկերների համար: Բացի դրանից, էկրանն արձակում է 70%-ով ավելի քիչ վնասակար կապույտ լույս, ինչը նվազեցնում է աչքերի հոգնածությունը երկարատեւ օգտագործման ժամանակ:

OLED էկրանների առկայության շնորհիվ ASUS-ի նոր պրոդուկտը դարձել է ավելի մոբիլ սարք: Պարամետրերն ավտոմատ կերպով կարգավորվում են այնպես, որ կարողանաք աշխատել թույլ եւ ուժեղ լուսավորության պայմաններում: Անկախ իրավիճակից՝ պատկերը միշտ կլինի պարզ ու որակյալ։

Ինչպե՞ս է աշխատում երկու էկրանը


Էկրանների որակն այնքան բարձր է, որ այս նոթբուքը կարող է օգտագործվել ինչպես սովորական գրասենյակային սարք, այնպես էլ դժվար մասնագիտական խնդիրներ լուծելու համար այն մասնագետների կողմից, որոնք միաժամանակ աշխատում են բազմաթիվ հավելվածների եւ փաստաթղթերի հետ:

Նոթբուքի օգտագործելու մի քանի սցենար

Սովորական. նոթբուքի ստեղնաշարն ամրացվում է ներքեւի էկրանին մագնիսների միջոցով, եւ սարքը կարող է օգտագործվել ինչպես ցանկացած այլ նոթբուք:

Տակդիրի հետ․ էկրաններից մեկին ամրացված է տակդիր, որը թույլ է տալիս աշխատել երկու էկրանի վրա՝ օգտագործելով ստեղնաշար, որն անջատվում է եւ դառնում սովորական Bluetooth ստեղնաշար: Օրինակ, տեքստերի խմբագիրների համար էկրանը կարող է ծառայել որպես հիմնական աշխատանքային տարածք, մինչդեռ երկրորդ էկրանն օգտագործվում է հաղորդակցվելու, այլ կայքեր ուսումնասիրելու կամ լրացուցիչ գործիքներ բացելու համար: Կարելի է օգտագործել նաեւ ստիլուսը, որը հատկապես կարեւոր է գրաֆիկական դիզայներների եւ նկարազարդողների համար։

Վիրտուալ ստեղնաշարի հետ․ այս սցենարի դեպքում էկրաններից մեկի վրա հայտնվում է վիրտուալ ստեղնաշար թաչփադով: Պարզապես պետք է վեց մատով սեղմել էկրանին եւ ստանում եք թաչփադ, ինչպես նաեւ ուտիլիտներիի մի ամբողջ հավաքածու:

Ուղղահայաց դիրքով. երկու էկրանները կարող են նաեւ տեղադրվել ուղղահայաց։ Այս դեպքում աշխատանքային տարածքի անկյունագիծը մեծանում է մինչեւ 50 սմ: Բացի աշխատելու հարմարավետությունից, ուղղահայաց օգտագործման դեպքում նոթբուքը վերածվում է հզոր մուլտիմեդիա կենտրոնի, որտեղ կարելի է, օրինակ, մեծ էկրանով ֆիլմեր դիտել։

Համագործակցության համար. Վերջապես, նոթբուքը կարող է բացվել գրքի պես՝ թույլ տալով միմյանց դեմ նստած մասնագետներին դիտել պրեզենտացիաները կամ համատեղ աշխատել փաստաթղթերի վրա: OLED էկրանների շնորհիվ կարող եք բաշխել աշխատանքային պատուհանները եւ գործիքները: Ավելի հեշտ է նաեւ համագործակցել նախագծի վրա եւ հեշտությամբ կիսվել գաղափարներով։ Սարքը հեշտացնում է բարդ նախագծերի վրա աշխատանքը եւ փաստաթղթերի տարբերակների համեմատումը:

Կառուցվածքի հուսալիությունը եւ շարժականություն


ASUS-ը մշտապես աշխատում է համատեղել իր սարքերի հուսալիությունն ու կայուն աշխատանքը՝ միաժամանակ ստեղծելով էրգոնոմիկ դիզայն եւ օգտագործելով էկոլոգիապես մաքուր նյութեր: Այս նոթբուքը պատրաստված է 90% մագնեզիում-ալյումինե ձուլվածքից, որը ստացվել է վերամշակված սպառողական արտադրանքից: Միեւնույն ժամանակ սարքը կարող է աշխատել ամենաէքստրեմալ պայմաններում։

Նոր Zenbook Duo-ն փորձարկվել է MIL-STD 810H ռազմական հուսալիության ստանդարտով: Արտադրողները երաշխավորում են, որ այն դիմացկուն է կաթիլների, բարձր եւ ցածր ջերմաստիճանի եւ խոնավության նկատմամբ: Փորձարկման պայմաններն ամեն տարի դառնում են ավելի խիստ, ներառյալ ավազի, փոշու եւ վիբրացիայի փորձարկումները: Այսպիսով, նոթբուքը կարող է ապահով օգտագործվել ցանկացած պայմաններում՝ գրասենյակում, ճանապարհորդելու կամ տանը աշխատելու ընթացքում: Ունենալով երկու էկրան՝ սարքն ամենեւին փխրուն չէ, քանի որ էկրանները  դիմացկուն են եւ հուսալի:

Արտադրողները չեն կենտրոնացել բարձր հուսալիության վրա շարժունակության հաշվին: Բարձ պարամետրեր ունեցող ուլտրաբուքն ամենեւին էլ ծանր չէ․ սարքը կշռում է ընդամենը 1,65 կգ ստեղնաշարով եւ ունի 19,9 մմ հաստություն։ Բացի այդ, 75 Վտ-ժ հզորությամբ մարտկոցը թույլ է տալիս խուսափել վերալիցքավորումից մինչեւ 13,5 ժամ մեկ էկրանն օգտագործելիս եւ 10,5 ժամ՝ երկու էկրանի վրա աշխատելիս:

Արտադրողականություն

Նոր մոդելի բարձր արտադրողականությունն ապահովում է վերջին սերնդի Intel Core Ultra 9 185H պրոցեսորը՝ ներկառուցված Intel AI Boost NPU արագացուցիչով, որն արագացնում է բարդ մեքենայական ուսուցման ալգորիթմների կատարումը։ 32 ԳԲ LPDDR5x համակարգի հիշողությունն ապահովում է տվյալների արագ հասանելիություն՝ թույլ տալով միաժամանակ մի քանի հավելված գործարկել:

Մինչեւ 2 ՏԲ արագ PCIe 4.0 SSD պահեստի շնորհիվ օգտատերերը ստանում են ակնթարթային մուտք դեպի ֆայլեր եւ նախագծեր: ASUS IceCool հովացման համակարգը 2 օդափոխիչով ապահովում է ջերմության արդյունավետ արտանետում: Ընդհանուր առմամբ, ամբողջ համակարգը համապատասխանում է Intel Evo պլատֆորմի պահանջներին, ինչը բարձր արտադրողականության եւ արդյունավետության երաշխիք է:

Նոթբուքը հագեցած է ժամանակակից օգտատիրոջ համար կարեւոր բոլոր միակցիչներով եւ ինտերֆեյսներով։ Երկու Thunderbolt 4, USB 3.2 Gen1 Type-A, HDMI 2.1 TMDS, համակցված աուդիո միկցիչ․ ամեն ինչ արտաքին սարքերին միանալու համար:

Ձայնային էֆեկտներ

Բարձրորակ պատկերի հետ մեկտեղ արտադրողները նույնքան տպավորիչ ձայն են ապահովել։ Zenbook Duo 2024-ը հագեցած է harman/kardon ընկերության նոր սերնդի ներկառուցված բարձրախոսներով։ Smart Amp խելացի տեխնոլոգիան ապահովում է ավելի խորը, հարուստ ձայն՝ երաժշտություն լսելու եւ ֆիլմեր դիտելու ժամանակ ձայնի որակը բարելավելու համար:

Ինչպես եւ ASUS-ի մյուս սարքերում, այս նոթբուքը հագեցած է ավելի հարուստ ձայն ունենալու համար բոլոր տեխնոլոգիաներով. Audio Booster՝ ձայնի բարձրացման համար եւ Dolby Atmos, որը ստեղծում է ծավալուն հնչեղություն: Միեւնույն ժամանակ, ձայնի օպտիմիզացումը եւ աղմուկի նվազեցումը հասանելի են MyASUS հավելվածի միջոցով: Աուդիո օպտիմիզացիան բարելավում է ձայնային հաղորդակցությունը կոնֆերանս զանգերի ժամանակ:

Առավելությունները ժամանակակից օգտատերերի համար


Zenbook Duo 2024-ի երկու ամբողջական OLED էկրանները բացում են անսահմանափակ հնարավորություններ տարբեր խնդիրների լուծման համար: Այնուամենայնիվ, կարեւոր է ոչ միայն նորարարական գաղափարը, այլեւ դրա իրականացումը։ Արտադրողներին հաջողվեց բարդ խնդիրներն իրականացնել մեկ սարքում՝ համատեղելով գերազանց արտադրողականությունը, բարձրորակ պատկերը եւ շարժականությունը երկու ամբողջական էկրանի դեպքում:

Սա անփոխարինելի է այն օգտատերեի համար, որոնք անընդհատ շարժման մեջ են՝ աշխատելով տանը, գրասենյակում կամ հաճախակի ճամփորդությունների ժամանակ։ Այսինքն` այս նոթբուքը երկարատեւ մարտկոցի աշխատանքն ու թեթեւությունը գնահատողների համար է։ Zenbook Duo 2024-ը, իհարկե, նախատեսված չէ ժամանակակից խաղերի համար, բայց այն իդեալական է այլ ռեսուրսատար ինտենսիվ առաջադրանքների կատարման պայմաններում, օրինակ՝ դիզայնի, նկարազարդման, մոդելավորման կամ վիդեո խմբագրման դեպքում:

Արտադրողներին հաջողվել է հասնել նրան, որ մեկ նոթբուքում երկու էկրանի համատեղումը կատարյալ լուծում է առօրյա եւ մասնագիտական առաջադրանքներ կատարող եւ ավելի շատ աշխատանքային տարածք փնտրող օգտատերերի համար:

Հաճելի բոնուս ASUS-ից

ԱՊՀ երկրներում նոր ASUS Zenbook Duo 2024-ի վաճառքի մեկնարկի հետ համատեղ՝ ASUS ապրանքանիշը սկսում է նոթբուքի խաղարկություն՝ «ASUS արկածներ» ինտերակտիվ կրթական խաղում: Մասնակիցները պետք է կառավարեն մի կերպարի, որը հաղթահարում է տարբեր խոչընդոտներ եւ զարգացնում իր հմտությունները: Յուրաքանչյուր մակարդակի խաղի տարրերը խորհրդանշում են առաջատար նոր պրոդուկտի տարբեր գործառույթներն ու բնութագրերը:

2024 թվականի մարտի 11-ից մինչեւ ապրիլի 15-ը խաղի յուրաքանչյուր փուլում հաղթողները կստանան Microsoft 365 ակտիվացման կոդեր, իսկ եզրափակչում խաղացողներին սպասում է գլխավոր մրցանակը՝ Zenbook Duo 2024 նոթբուքը: Փուլերի արդյունքները կհրապարակվեն ASUS CIS-ի սոցիալական հարթակներում:

«ASUS արկածները» ASUS Zenbook նոթբուքերի վերջին տեխնոլոգիաներն ուսումնասիրելու միջոց է, որի ընթացքում կարող եք համատեղել խաղը, սովորելը եւ զվարճանքը: