16:40 | 07.03.24 | Նորություններ | 1612

Հայտնի են ftNFT միջազգային մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողները

Փետրվարի 27-ին Դուբայի «Արմանի» ռեստորանում կայացել է երկրորդ ftNFT միջազգային մրցանակաբաշխությունը՝ ftNFT International Awards 2024-ը:

Ամենամյա մրցանակաբաշխությունն իր տեսակի մեջ բացառիկ է. միավորում է NFT եւ բլոկչեյն աշխարհների տաղանդավոր ստեղծագործողներին՝ արվեստի, բլոկչեյն տեխնոլոգիական լուծումների, լուսանկարչության եւ մետատիրույթի տարատեսակ նախագծերով։



Այն մեկնարկել է այս տարվա փետրվարին հետեւյալ փուլերով՝ մրցույթի անվանակարգերի ներկայացում եւ հանրային քվեարկության փուլ։ Հաղթողները որոշվել են բլոկչեյնի վրա տեղի ունեցած հանրային քվեարկության արդյունքների, ժյուրիի դիտարկումների, ինչպես նաեւ ftNFT.com հարթակում գրանցված նախորդ 12 ամսվա տվյալների հիման վրա։

ftNFT միջազգային մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներն են՝

●    Fastexverse-ում լավագույն տիրույթ՝ «Casa Barbershop»
●    Արհեստական բանականության կիրառմամբ լավագույն NFT արվեստի նմուշ՝ Fabin Rasheed «Dreamcatcher»
●    Լավագույն լուսանկարչական NFT հավաքածու՝ «Justin Aversano for Twin Flames»
●    Ամենաշատ վաճառված հավաքածու՝ Amrita Sethi «AR SoundBYTE»
●    Լավագույն նորարարական NFT հավաքածու՝ Anna Chekh «Create Your Own NFT»
●    Լավագույն անիմացիոն NFT նախագիծ՝ «Villa Sufia for «Majles» Series»
●    NFT հայտնություն՝ Choen Lee (մրցանակն ստացել է պարոն Wu-ն)
●    «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ՝ «The Trillionaire Clothing»
●    Լավագույն առեւտրի կենտրոն Fastexverse-ում ՝ «Al Wasl Football Club»
●    Metaverse լուծումներով ուշագրավ նախագիծ՝ «Commercial Bank International» (CBI)
●    NFT-ի լավագույն կիրառություն գեղեցկության ոլորտում ՝ Lana Tarek
●    Լավագույն նորարարություն ազատ առեւտրային գոտում ՝ RAK DAO
●    Լավագույն Web3 ակադեմիա՝ Unbox Institute
●    Լավագույն մեդիա նախագիծ՝ «The Trillionaire Life»
●    Bahamut բլոկչեյնի վրա ստեղծված լավագույն խաղ՝ Blockstars-ի «Super First»-ը
●    Ամենանորարարական DApp՝ Bahamut բլոկչեյնի վրա՝ «Letter to Mr. First»
●    Լավագույն ֆիջիթըլ NFT ՝ mzijart «Circle of Life»
●    Լավագույն NFT նախագիծ նորաձեւության ոլորտում ՝ SOL3MATES for «SIROCCO 1»
●    Լավագույն արվեստի ցուցադրություն ֆիջիթըլ սփեյսում՝ Magda Malkoun «Metamorphosis»
●    Լավագույն AKNEYE ստեղծագործող՝ Ellen Sheidlin
●    Տարվա լավագույն NFT նախագիծ՝ «Realm of Historia»

ԱՄԷ-ի թվային աշխարհում հաջողված Web3 նախագծերը խրախուսելու նպատակով առանձնացվել է եւս մի քանի հատուկ անվանակարգ։ Մրցանակաբաշխությունն արդեն երկրորդ տարին է, որ անցկացվում է NFT եւ թվային արվեստի կենտրոններից մեկում՝ Դուբայում։