14:50 | 29.02.24 | Նորություններ | 1381

Սունդար Պիչայը Gemini AI-ի սխալներն անընդունելի է որակել

Google-ի գործադիր տնօրենն ասում է, որ Gemini AI-ի բազմազանության սխալները «ամբողջովին անընդունելի են»։

«Google-ի Gemini AI-ի կողմից ստեղծված պատմականորեն ոչ ճշգրիտ պատկերներն ու տեքստը վիրավորել են մեր օգտատերերին եւ դրսեւորել կողմնակալություն», - ասել է գործադիր տնօրեն Սունդար Պիչայն աշխատակիցներին ուղղված ներքին ուղերձում, որին հասանելիություն է ստացել The Verge-ը:

Google-ն անցյալ շաբաթ դադարեցրել էր պատկերներ ստեղծելու Gemini-ի ֆունկցիան, երբ պարզվել է, որ մոդելը գեներացնում է ռասայական բազմազան, նացիստական ժամանակաշրջանի գերմանացի զինվորներ, ոչ սպիտակամորթ ԱՄՆ հիմնադիր հայրեր: Google-ը, սակայն, ներողություն է խնդրել եւ ասել, որ աշխատում է առաջիկա շաբաթների ընթացքում վերականգնել պատկերների ստեղծումը։

Հուշագրում Պիչայն ասում է, որ ընկերությունն «աշխատում է շուրջօրյա»՝ լուծելու «Gemini հավելվածում տեքստի եւ պատկերի խնդրահարույց պատասխանները»: «Ոչ մի ԱԲ կատարյալ չէ, հատկապես արդյունաբերության այս փուլում, բայց մենք գիտենք, որ նշաձողը մեզ համար բարձր է, եւ մենք կպահենք այն», - գրել է նա:

Google-ի գործադիր տնօրենի ամբողջական ուղերձը կարող եք կարդալ այստեղ։