11:37 | 21.02.24 | Նորություններ | 1500

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթն ընդունում է հայտեր

CaseKey Բիզնես Խնդիրների լուծման մրցույթ 2024-ի մասնակցության հայտերը մինչեւ մարտի 31-ը բաց են անհատների, թիմերի եւ բիզնես քոուչերի համար:

Այս տարի առաջին անգամ մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել միջազգային հեղինակավոր փորձագետների մշակած կրթական ծրագրին։  

CaseKey մրցույթի մասին ավելին իմանալ եւ գրանցվել հնարավոր է այստեղ։

Այս տարի CaseKey-ը կանցկացվի արդեն 4-րդ անգամ։ Նախորդ տարիներին ծրագիրը ստացել է ավելի քան 700 հայտ, եւ մրցույթին մասնակցել է ավելի քան 200 ուսանող: Նախորդ տարիների լավագույն մասնակիցներից ձեւավորվել են թիմեր, որոնք մեկնել են ԱՄՆ եւ մասնակցել Ֆլորիդայի համալսարանում կայացող ամենամյա միջազգային բիզնես խնդիրների լուծման մրցույթին։