12:38 | 16.02.24 | Նորություններ | 7316

Formula VC-ն ներդում է կատարել Waveye ստարտափում

Formula VC վենչուրային ֆոնդը 250 հազար դոլարի չափով ներդրում է կատարել Waveye ստարտափում։

Waveye-ը զբաղվում է նոր սերնդի mmWave ռադարների մշակմամբ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաեւ արդյունաբերական եւ սպառողական կիրառությունների համար:

«mmWave ռադարների հեռանկարը խոստումնալից է, եւ մենք ուրախ ենք աջակցել Waveye ստարտափին»,- նշել է Formula VC վենչուրային ֆոնդի գործընկեր Կարեն Վարդանյանը։

Սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 16-րդ ստարտափն է։ Ընդհանուր առմամբ Formula VC-ն 2,5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։

Formula VC վենչուրային ֆոնդը աջակցում է վաղ փուլում գտնվող տաղանդավոր եւ նորարար թիմերին: Ֆոնդի նպատակը մեկն է. սատարել ստարտափներին մասնագիտական ցանցով եւ ռեսուրսներով նրանց աճի կարեւոր փուլերում, որպեսզի նրանք գլոբալ մակարդակում դառնան առաջատարներ իրենց ոլորտներում: