12:05 | 15.02.24 | Նորություններ | 7712
Գրանթ Թորնթոն Քնսալթինգը հայտնել է, որ Dubai Cyber Force ծրագրի շրջանակում ստացել է Դուբայի կառավարությանը կիբեռանվտանգության ծառայություններ մատուցելու հավաստագիր:
Dubai Cyber Force ծրագիրը, որը նախաձեռնվել է Դուբայի կիբեռ ինովացիոն պարկի (DCIPark) շրջանակում։ Այն նպատակ ունի բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը՝ տրամադրելով հավաստագրված ծառայություններ մատուցողներին, ինչպես նաեւ որակավորված մասնագետներին Դուբայի կիբեռանվտանգության շուկայի ավելի մեծ հասանելիություն:
Այս նախաձեռնությունը խթանում է համագործակցությունը Դուբայի պետական կառույցների, կիսակառավարական մարմինների եւ կարեւոր տեղեկատվական ենթակառուցվածքների (CII) շրջանում՝ ուժեղացնելով թվային անվտանգության ամրապնդման եւ զգայուն տվյալների պաշտպանությունը ապահովելու քայլերը: Սկզբնական փուլում ծրագիրը կենտրոնանալու է այն ընկերությունների եւ մասնագետների հավաստագրման վրա, որոնք առաջարկում են ներթափանցման փորձարկման եւ միջադեպերի արձագանքման ծառայություններ (Penetration Testing, Incident Response services):
Այս ծրագիրը կյանքի է կոչվել CREST-ի եւ Դուբայի էլեկտրոնային անվտանգության կենտրոնի (DESC) համատեղ ջանքերով եւ նշանակալից հիմնաքար է տարածաշրջանում կիբեռանվտանգության չափանիշների բարձրացման եւ նորարարության խթանման գործում:
«Գրանթ Թորնթոն Հայաստանը 2017 թվականի սեպտեմբերից CREST-ի հավատարմագրված անդամ է, եւ այժմ էլ մենք անչափ ուրախ ենք Dubai Cyber Force ծրագրի շրջանակում ընդգրկվելու կիբեռանվտանգության ծառայություններ մատուցող առաջին ընկերությունների շարքում: Այս հավաստագրումը, անկասկած, Գրանթ Թորնթոն Հայաստանին կօգնի ընդլայնել իր բիզնեսի սահմաններն, ինչպես նաեւ կիբեռանվտանգության մեր ծառայությունների համար նոր հնարավորություններ կստեղծի: Հատկանշական է, որ այս հավաստագրումը մեր աշխատանքի իրավասության, մասնագիտական փորձի եւ որակի ճանաչումն է, ինչպես նաեւ Գրանթ Թորնթոնի մեր թիմի հանձնառությունը՝ ստեղծելու բացառիկ փորձ մեր հաճախորդների համար»,- նշել է Գրանթ Թորնթոն Քնսալթինգի բաժնետեր, կիբեռանտվանգության, տեխնոլոգիաների եւ գործարար ռիսկերի ծառայության բաժնի ղեկավար Վլադիսլավ Մուրադյանը։
Գրանթ Թորնթոն Հայաստանի կողմից մատուցվող կիբեռանվտանգության ծառայությունների հետ կարող եք ծանոթանալ այստեղ։