15:35 | 12.02.24 | Նորություններ | 1630

    FAST հիմնադրամը մեկնարկում է Նորարար կանայք ծրագիրը

    Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) պաշտոնապես հայտարարել է Նորարար կանայք (Women Innovators (WIN)) ծրագրի մեկնարկի մասին:  

    Կին ձեռներեցները հսկայական չիրացված ներուժ ունեն գործարարության, նորարարության եւ գիտության ասպարեզում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։

    Ակտիվ ներգրավված լինելով ԳՏՃՄ ոլորտներում՝ ավելին, քան համաշխարհային միջինում (44% աշխարհի 28%-ի համեմատ), Հայաստանում կանայք բախվում են տարբեր մարտահրավերների՝ սկսած սեփական ուժերի հանդեպ անվստահությունից մինչեւ ձեռնարկատիրական հմտությունների պակաս։

    WIN ծրագրի գլխավոր նպատակն է հզորացնել եւ բացահայտել Հայաստանում ԳՏՃՄ ոլորտների կանանց ձեռնարկատիրական ներուժը՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ, մտածելակերպ եւ գործնական կապեր:

    Ծրագիրը տեւելու է 2,5 ամիս, որի ընթացքում կիրականացվեն ԳՏՃՄ ոլորտների կանանց ձեռնարկատիրական գործունեության ակտիվացմանն ուղղված մտածելակերպի եւ կարողությունների զարգացման դասընթացներ:

    Ծրագրին կարող են մասնակցել՝

    •    Ակտիվ հետազոտողներ կամ ասպիրանտներ ԳՏՃՄ ոլորտներում,
    •    Կանայք, որոնք ունեն կամ ստանում են բակալավրի կամ մագիստրոսի կոչում ԳՏՃՄ ոլորտներում,
    •    Կանայք, որոնք ներկայում աշխատում են ԳՏՃՄ-ի հետ կապված արդյունաբերություններում,
    •    Կանայք, որոնք նախկինում աշխատանքային փորձ ունեն ԳՏՃՄ-ի հետ կապված ոլորտներում։

    Բոլոր մասնակիցների մեջ առաջնահերթություն կտրվի Հայաստանի մարզերից դիմորդներին եւ Արցախից տեղահանված կանանց։ Ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։