13:25 | 12.02.24 | Նորություններ | 1032

Կորիզն ու Արմաթը մեկնարկում են նոր ինժեներական մրցույթ

Փետրվարի 13-ին «Կորիզ» եւ «Արմաթ» կրթական ծրագրերը միասին կկնքեն փոխըմբռնման հուշագիր գործակցելու մասին։

«Մեր երկրի առաջնային ուղղություններից է տեխնոլոգիական զարգացումը, իսկ տեխնոլոգիական ոլորտի ապագա որակյալ մասնագետներ պատրաստելն այս տեսլականի իրագործման կարեւորագույն նախապայմանն է։ Այսօրվա արագընթաց թվային աշխարհում դպրոցականների համար ավելի քան երբեւէ կարեւոր է ծրագրավորում, 3D մոդելավորում եւ ռոբոտաշինություն սովորելը։ Մենք վստահ ենք, որ ինժեներական ուսուցումն ավելի հասանելի դարձնելով, պատանիներին ոչ միայն պատրաստում ենք գնալ դեպի ապագա, այլեւ ոգեշնչում ենք նրանց դառնալ ապագայի ձեւավորման ակտիվ մասնակիցներ»,- նշել է Koreez կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանը։

«Ուսուցիչները բարձրագույն արժեք ստեղծող եւ հասարակության ամենակարեւոր մարդիկ են։ Անկախ նրանից, որ մեր երկրում կրթության ընդհանուր որակն ընկել է, մեր վերաբերմունքն ուսուցչի նկատմամբ չպետք է փոխել, բայց պետք է աշխատել, որ այդ կոչումն ունենան ամենաարժանի մարդիկ։ «Արմաթ»-ի տեսանկյունից խմբավարները մեր պատկերացրած ուսուցիչներ են։ «Կորիզ»-ի հետ գործակցությունն այս տեսանկյունից ենք կարեւորում, որ մեր խմբավարների դերը եւս հասարակության մեջ կարեւորվի ըստ արժանվույն»,- ասել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։