17:34 | 06.02.24 | Նորություններ | 1657

Վերազինվել են «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համայնքի ջանքերով վերազինվում են «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցները։

ԱՏՁՄ անդամ Adobe ընկերության հայաստանյան գրասենյակն օգնել է վերազինել եւ վերագործարկել Երեւանի 60 եւ 186 դպրոցների «Արմաթ»-ները։ Ընկերությունը գույք, սարքավորումներ եւ մոտ 10 միլիոն դրամ է նվիրաբերել ճարտարագիտական աշխատանոցներին։

2024-ի տվյալներով՝ գործում է 630 «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց Հայաստանում, Վրաստանում, Քուվեյթում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Էսվատինում, Բանգլադեշում եւ Հնդկաստանում։ 17 600 ուսանող «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներում ստանում է անվճար ճարտարագիտական կրթություն։