11:08 | 05.02.24 | Նորություններ | 15199

Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանի ամենագրավիչ գործատուների տասնյակում է

«Հայrate» մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են Հայաստանի ամենագրավիչ գործատուները՝ համաձայն երկրի ուսանողների շրջանում անցկացված հարցումների։

Հայաստանում ՏՀՏ ոլորտի առաջատար Վիվա-ՄՏՍ ընկերությունն ընդգրկվել է ամենագրավիչ գործատուների տասնյակում։

«Վիվա-ՄՏՍ-ը տվյալ հարցման լավագույն գործատուների տասնյակում հայտնված հեռահաղորդակցային միակ ընկերությունն է: Ուսանողների գնահատականը վկայում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. մեր ընկերությունը գրավիչ է սովորելու եւ մասնագիտական աճի ձգտող երիտասարդների համար: Վիվա-ՄՏՍ-ն ավելին է, քան կապ տրամադրող ընկերությունը: Այն թվային էվոլյուցիայի փուլում է եւ երիտասարդ սերնդի համար հետաքրքիր է լինել ոչ միայն թվային ծառայությունների սպառող, այլեւ՝ այդ էվոլյուցիայի անմիջական մասնակից ու իրականացնող:

«Viva University»-ն ընձեռում է աշխատանքային պրակտիկայի, իսկ լավագույններին՝ նաեւ աշխատանքի հնարավորություն, ինչպես նաեւ Վիվա-ՄՏՍ-ի կողմից իրականացվող մի շարք այլ նախագծեր ուղղված են երիտասարդների մասնագիտական զարգացմանը: Մենք ցանկանում ենք, որ մեր փայլուն երիտասարդությունը մնա, աշխատի, ներդրում կատարի, զարգանա եւ ապագան տեսնի հայրենիքում»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Հայrate» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն երրորդ անգամ՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի եւ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով: Մրցանակաբաշխության նպատակն է իրենց տեղը զբաղեցնել փորձող երիտասարդների շրջանում բացահայտել գործատուների գրավչությունը աշխատաշուկայում։

Հարցմանը մասնակցել է Հայաստանի առաջատար բուհերի ավելի քան 800 ուսանող՝ արտահայտելով կարծիքն ու նշելով 2023 թվականի ամենագրավիչ գործատուին: Միջոցառմանը մասնակցել են պետական տարբեր գերատեսչությունների եւ համալսարանների ներկայացուցիչներ, գործընկերներ, ուսանողներ եւ հյուրեր: