14:42 | 24.01.24 | Նորություններ | 1459

Միկրոկոնտրոլերային համակարգերի անվճար դասընթաց

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրով մեկնարկում է «Միկրոկոնտրոլերային համակարգերի նախագծման հիմունքներ» դասընթացի հայտերի ընդունումը:

Դասընթացի մասնակիցները կծանոթանան․

•    Ներկառուցված համակարգերի հիմնական հասկացություններին, տեսակներին եւ նախագծման գործիքներին,
•    STM32 միկրոկոնտրոլերների կառուցվածքին, հարթակներին, ծրագրավորման սկզբունքներին եւ միջավայրին,
•    STM32 միկրոկոնտրոլերների ծրագրավորմանը С/C++ լեզվով,
•    Ներկառուցված համակարգերի ծրագրային ապահովման ստեղծման, ներբեռնման եւ ստուգման հիմունքների հետ։

Առաջին փուլը կմեկնարկի փետրվարի 5-ից 19-ը, մասնակցությունն՝ անվճար

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ հունվարի 31-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձեւն այստեղ։  

Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի Ճարտարագիտական կամ հարակից ոլորտների ուղղվածություն ունեցող ուսանողներին։