14:58 | 19.01.24 | Նորություններ | 7312

Հայ ինժեներներն ու դիզայներները նախագծել են անդամահատված անձանց պրոթեզների պատյաններ

EngineerX-ը, «ՕԳՆԻ» ՀԿ-ն, Արեն Մեհրաբյան հիմնադրամը համատեղ կազմակերպել էին արդյունաբերական դիզայնի հաքաթոն, որի ընթացքում մասնակիցները նախագծել եւ ներկայացրել են առողջապահական նորարական լուծումներ:

Մրցույթը հնարավորություն է տվել ինդուստրիալ դիզայներներին եւ ինժեներներին կիրառել սեփական դիզայներական լուծումները, 3D մոդելավորումը եւ ստեղծագործական հմտությունները՝ Հայաստանում եւ աշխարհում անդամահատված անձանց աջակցելու համար։

Հաղթողները պարգեւատրվել են իրենց նորարար գաղափարներով ստեղծած էսթետիկ պրոթեզային պատյանների համար։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արեգ Խալաթյանի եւ Էլեն Գրիգորյանի գաղափարը։

Մրցույթի աջակից գործընկերներն էին FabLab-ը, Solidworks օգտագործողների խմբի հայկական մասնաճյուղը (Armenia SWUG), ինչպես նաեւ «STRIVE» նախագիծը: