11:21 | 19.01.24 | Նորություններ | 1613

100 000 երեխա ամեն օր առցանց սեռական ոտնձգության է ենթարկվում Facebook-ում եւ Instagram-ում

Meta-ի գնահատմամբ՝ 100 000 երեխա ամեն օր առցանց սեռական ոտնձգության է ենթարկվում Facebook-ում եւ Instagram-ում:

Այդ մասին գրում է Guardian-ը՝ վկայակոչելով ընկերության հանրայնացված ներքին փաստաթղթերը:

Դրանցում, մասնավորապես, ասվում է, որ Նյու Մեքսիկոյի գլխավոր դատախազությունը գրավոր վկայություններ է ստացել Meta-ի աշխատակիցներից: Դրանցից մեկում նշվում է, որ 2020 թվականին Apple-ի ղեկավարներից մեկի 12-ամյա դուստրը սեռական ոտնձգության է ենթարկվել է Instagram-ի Direct-ի միջոցով:

Meta-ի աշխատակիցը վկայել է, որ դա այնքան էր վրդովվեցրել Apple-ին, որ լրջորեն քննարկվում էր Instagram-ը App Store-ից հեռացնելու առաջարկը: