09:16 | 30.12.23 | Նորություններ | 2953

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր նախարար է նշանակվել

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից:

Ռոբերտ Խաչատրյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի ապրիլին:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Մխիթար Հայրապետյանը, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենն էր:

Մխիթար Հայրապետյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, 2018-2019 թթ. զբաղեցրել է Սփյուռքի նախարարի պաշտոնը: