14:10 | 29.12.23 | Նորություններ | 2562

Team-ի մասնաճյուղերը տոնական օրերին կաշխատեն ավելի երկար

Հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Team Telecom Armenia-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոնները նախատոնական ու տոնական օրերին կաշխատեն հատուկ ժամանակացույցով։

Ընկերության այն մասնաճյուղերը, որոնք աշխատում էին մինչեւ ուրբաթ օրերը այս ընթացքում բաց կլինեն նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին։ Գլխավոր՝ Ամիրյան փողոցի եւ Հյուսիսային պողոտայի մասնաճյուղերը դեկտեմբերի 30-ին բաց կլինեն մինչեւ կեսգիշեր, իսկ դեկտեմբերի 31-ին՝ մինչեւ 20:00-ն։ Տոնական օրերին Երեւանի եւ մարզերի մյուս խոշոր գրասենյակների աշխատանքային գրաֆիկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տարեմուտն ավելի ջերմ ու հիշարժան դարձնելու համար այս տարի ընկերությունն առաջարկում է ամանորյա նվերների լայն տեսականի հատուկ գներով։ Դրանք ձեռք բերել հնարավոր է բոլոր մասնաճյուղերից կամ առցանց։

Team Telecom Armenia-ն շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը եւ ցանկանում համարձակ գաղափարներով, թիմային նվաճումներով ու ընտանեկան ջերմությամբ լի տարի։