16:42 | 28.12.23 | Նորություններ | 2740

Krisp-ը գործարկել է ակցենտ փոխող նոր AI տեխնոլոգիա

Հայկական Krisp ընկերությունը ներկայացրել է նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս իրական ժամանակում փոխել լեզվի ակցենտը։

Արհեստական բանականությամբ աշխատող Accent Localization տեխնոլոգիան կարող է դինամիկ կերպով փոխել գործակալների ակցենտը հաճախորդի մայրենի ակցենտով։ Օրինակ՝ հնդկական ակցենտով անգլերենը վերափոխել ամերիկյան ակցենտի։

Ըստ Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանի՝ Krisp-ի հետազոտական թիմը վերջին մեկ տարում կենտրոնացրել էր ակցենտի թարգմանության տեխնոլոգիայի ստեղծման վրա եւ առաջինը շուկա են հանել հնդկական ակցենտից ամերիկյան ակցենտի փոխող տարբերակը։

Տեխնոլոգիայի դեմո տարբերակը՝ տեսանյութերում: