12:07 | 26.12.23 | Նորություններ | 1277
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ «արհեստական բանականության հնարավորությունների պատասխանատու օգտագործումը կարող է ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման լրացուցիչ խթան հանդիսանալ»։
«Հիմնավորապես կարևոր խնդիր է մեր երկրների ՏՏ համայնքների ակտիվ ներգրավմամբ թվային տեխնոլոգիաների ներդրումը պետական բիզնես գործընթացների գործնական գործունեության մեջ։
Այս ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի, մասնավորապես, արհեստական բանականության գործնական կիրառությունների լույսի ներքո, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական գործունեության տվյալների ավելի արագ հավաքագրման և արդյունավետ վերլուծության համար», - ասել է Փաշինյանը՝ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: