13:10 | 25.12.23 | Նորություններ | 12645
Երևանի խանութները Yandex Delivery-ի նոր բիզնես լուծման միջոցով կկարողանան իրենց ապրանքների էքսպրես առաքում կազմակերպել։ Այս բիզնես լուծումը կօգնի փոքր բիզնեսին զարգացնել առցանց վաճառքը, հաճախորդների համար բարձրացնել ծառայությունների որակը և թափանցիկություն ապահովել շուկայում: Ձեռնարկատերերը կկարողանան կառավարել առաքումները վեբ կաբինետի կամ API ինտեգրացիայի միջոցով:
Երևանի առցանց խանութներն ու ռեստորանները կկարողանան Yandex Delivery հարթակի օգնությամբ արագ գործարկել էքսպրես առաքում իրենց հաճախորդների համար։ Նոր բիզնես լուծումն API-ի կամ հանրահայտ էլեկտրոնային առևտրի հարթակների մոդուլների միջոցով ինտեգրվում է հաճախորդների ՏՏ համակարգերին։ Առաքումները կարող եք կառավարել վեբ-կաբինետի միջոցով:
Առաքումն իրականացնում են ծառայության գործընկերները հեծանվով և մոպեդով, մարդատար և բեռնատար մեքենաներով, ինչպես նաև նրանք, ովքեր առաքում են կատարում ոտքով։ Պատրաստի ուտեստների և մթերքի առաքման համար առաքիչներն օգտագործում են թերմոպայուսակներ: Այսպիսով, Yandex Delivery-ի օգնությամբ ընկերությունները կարող են հաճախորդին արագ առաքել գրեթե ցանկացած ապրանք: Իսկ առաքման գործընկերներին հասանելի կլինեն պատվերները, և նրանք եկամտի կայուն աղբյուրի հնարավորություն կստանան՝ առաքման հարմար ռեժիմով:
Yandex Delivery հարթակի տեխնոլոգիաները թույլ են տալիս կոնկրետ պատվերի համար արագ առաքիչ գտնել, օպտիմալ երթուղի մշակել՝ հաշվի առնելով խցանումներն ու կանխատեսել, թե երբ առաքանին կհասնի հասցեատիրոջը։ Միևնույն ուղղությամբ առաքումների համար ալգորիթմը կառաջարկի միավորել դրանք նույն երթուղում: Այսպիսով, լոգիստիկ և առաքման ծախսերը հաճախորդ-ընկերությունների համար կօպտիմալացվեն:
Ծառայությունն առաքման ընթացքի և կարգավիճակի մասին տեղեկացնում է թե՛ գնորդին, թե՛ վաճառողին։ Հասցեատերը կարող է հետևել առաքման ընթացքին Yandex Go հավելվածում, իսկ եթե այն ներբեռնված չէ հեռախոսում, կարող է հետևել հղմանը, որը կգա SMS ծանուցման միջոցով։
«Այն ընկերությունները, որոնք ցանկանում են ապրանքներ առաքել, որոշակի պահանջներ ունեն առաքման գործընթացի վերաբերյալ։ Մեր նոր լուծման միջոցով մենք ընկերություններին առաջարկում ենք ժամանակակից ծառայություն՝ էքսպրես առաքման համար գործընկերների ռեսուրսին և տրանսպորտին հասանելիությամբ, անկանխիկ եղանակով հարմարավետ վճարման և առաքումը տվյալ բիզնեսի կարիքներին համապատասխանեցնելու հնարավորությամբ»,-բացատրում է Հայաստանում Yandex Delivery-ի ղեկավար Դավիթ Իվանյանը։
«Հարթակը հնարավորություն է տալիս խանութի կամ ռեստորանի ղեկավարներին խնայել առաքիչների և ավտոպարկի կառավարման վրա ծախսվող ժամանակը, փոխարենը՝ կենտրոնանալ բիզնեսի զարգացման վրա: Մեր հաճախորդ-ընկերության պատվերներն իրականացնող գործընկերները հոգ կտանեն ամեն ինչի մասին ՝ տրանսպորտի ապահովումից մինչև ծախսերի օպտիմալացում և հաճախորդների սպասարկման որակի բարձրացում»,-ասում է Իվանյանը՝ ավելացնելով․ «Մեզ համար հատկապես կարևոր է, որ ցանկացած ընկերության համար՝ փոքր խանութից մինչև մթերային ցանց, հասանելի են միևնույն տեխնոլոգիաները և կարող են զարգանալ՝ կիրառելով շուկայի ամենաարդիական լոգիստիկ գործիքները»:
Էքսպրես առաքում չպահանջող ապրանքների համար Yandex Delivery-ն նախատեսում է գործարկել առաքում օրվա ընթացքում: Ոչ արագ առաքման տարբերակն ավելի մատչելի է ստացվում ընկերությունների համար, քանի որ թույլ է տալիս միավորել պատվերները առաքման ժամանակ և ավելի արդյունավետ կառավարել ծառայության գործընկերների ռեսուրսները:
Այժմ բիզնեսի համար առաքումը գործում է Երևանում։ Ընկերությունը նախատեսում է ծառայությունը հասանելի դարձնել նաև Վանաձորում և Գյումրիում:
Առաքման ծառայությանը միանալու համար սեղմեք https://clck.ru/37FJ9g: