11:21 | 19.12.23 | Հոդվածներ | 3657

Ստեղծված է զարմացնելու համար. HONOR X9b սմարթֆոնի նկարագրությունը

HONOR ընկերությունը թողարկել է նոր X9b սմարթֆոնը: Չնայած մատչելի գնին՝ նորույթը առանձնանում է մի շարք հետաքրքիր բնութագրերով։ Այն ստացել է ավելի ամուր կառուցվածք, ինչի շնորհիվ դարձել է անհավանական դիմացկուն ընկնելու դեպքում։ Ստորեւ բերվածը նոր HONOR X9b-ի այն լավագույն որակների ցանկն է, որոնք առանձնացնում են նորույթը մրցակիցների շարքում։

Պրեմիում կարգի արտաքին

Արտադրողը որոշակի շքեղություն է հաղորդել միջին գնային սեգմենտի սմարթֆոնին։ Եվ, իրո՛ք, HONOR X9b ակնհայտորեն ավելի թանկ տեսք ունի, քան դրա իրական արժեքն է։ Սա առանձնակի նկատելի է նարնջագույն տարբերակում։ Այն ստացել է հատուկ ծածկույթ, որը թե՛ արտաքնապես, թե՛ շոշափելիս կաշի է հիշեցնում, ինչը ավելի թանկ ու շքեղ տեսք է տալիս։ Տարբերանշանի ու տեսախցիկների բլոկի շրջանակի ձեւավորումը ոսկեգույն է, ինչը համահունչ է հետեւի վահանակի հետ եւ կրկին շքեղության շեշտեր է հաղորդում։

photo © HONOR


Եթե գերադասում եք դասական լուծումներ, ապա հասանելի են նաեւ կանաչ ու սեւ տարբերակները։ Դրանք եւս պրակտիկ են, քանի որ արտաքին ծածկույթը փայլատ է եւ չի կեղտոտվում։ Ընդ որում, ոսկեգույն շեշտադրումներով սեւ տարբերակը իր շքեղությամբ ձգտում է հետ չմնալ նարնջագույնից։

photo © HONOR


Պաշտպանվածություն

HONOR X9b-ն իր տեսակով եզակի սմարթֆոն է, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում պաշտպանվածությանը։ Նորույթն առանձնանում է HONOR Ultra-Bounce եռամակարդակ պաշտպանությամբ, որը կանխում է տարատեսակ հետքերի առաջացումը կոշտ մակերեւույթների հետ բախումների արդյունքում։

Հատուկ կառուցվածքը պաշտպանում է նաեւ դիսփլեյը, շրջանակը եւ հեռախոսի ներքին բաղադրիչ տարրերը։ HONOR-ն օգտագործել է նոր մեղմիչ նյութ եւ ուժեղացված ապակի, որոնք դիմակայում են քերծվածքներին եւ ճաքերին։

Անհավանական դիսփլեյ

HONOR X9b-ը սարքավորված է ֆլագմանի մակարդակի մատրիցով։ Դա բարձր տվայնությամբ (1200*2652) 6,78-դյույմանոց AMOLED-էկրանն է, որն առանձնանում է մինչեւ 120 Հց դինամիկ հաճախականությամբ եւ 1200 նիթ առավելագույն պայծառությամբ։ Այսպիսի էկրանը հիանալի ընթերցվում է նույնիսկ արեւի ուղիղ ճառագայթների տակ, իսկ դրա պատկերը միշտ մնում է վառ, կոնտրաստային եւ սահուն։

photo © HONOR


Ինժեներները չեն մոռացել նաեւ անվտանգության մասին։ HONOR X9b-ն կարող է հպարտանալ տեսողության պաշտպանության բազմամակարդակ համակարգով։ Այստեղ կիրառված է բարձր հաճախականության լայնիմպուլսային մոդուլացիա, որը չի հանգեցնում աչքերի ծանրաբեռնվածության։ Բացի այդ, էկրանի լուսավորությունը հարմարվում է շրջակա պայմաններին, իսկ գիշերային ժամերին համակարգը նվազեցնում է կապույտ լույսի քանակությունը, որպեսզի չխանգարի քնից առաջ մելատոնինի արտադրությանը։

Մեկ լիցքավորումով՝ երեք օր

Չնայած բարակ պրոֆիլին՝ HONOR X9b-ն համալրված է 5800 մԱժ տարողունակությամբ մարտկոցով։ Գերխիտ կառուցվածքով մարտկոցը աչքի է ընկնում երկարակեցությամբ եւ ինքնավարության բարձր մակարդակով։ Մեկ ամբողջական լիցքավորումը բավարար է երեք օր աշխատելու կամ 12 ժամ անընդհատ առցանց խաղալու համար։

photo © HONOR


Արտադրողականություն

HONOR X9b-ի հիմքում ընկած է հզոր Snapdragon 6 Gen 1 պրոցեսորը՝ 12 Գբ օպերատիվ հիշողությամբ (ավագ մոդելի դեպքում) եւ 256 Գբ կուտակիչով։ Եթե ինչ-ինչ պատճառներով օպերատիվ հիշողությունը բավարար չեղավ, համակարգը կարող է տրամադրել եւս 8 ԳԲ։ Արդյունքում ստանում ենք 20ԳԲ ՕՀՍ։ Այն ապահովում է հեռախոսի վրա երբեւէ բացված գրեթե յուրաքանչյուր հավելվածի վայրկենական հասանելիություն։

photo © HONOR


Ձեզ լուսանկարիչ պատկերացրեք

Սմարթֆոնը սարքավորված է չորս տեսախցիկով՝ 16 Մպ սելֆիի համար, 2 Մպ սուպերմակրո լուսանկարների համար, 5 Մպ լայնաֆորմատ եւ 100 Մպ հիմնական։ Ընդ որում, հիմնական սենսորը թույլ է տալիս լուսանկարների վրա մեծացնել նույնիսկ ամենահեռավոր օբյեկտները։

Գին եւ մատչելիություն

Մեր շուկայում սմարթֆոնը ներկայացված է երեք գույնով՝ արեւածագի նարնջագույն, զմրուխտե կանաչ եւ կեսգիշերային սեւ։ Որպես ընտրություն հասանելի կլինի երկու համալրում՝

•    8 Գբ օպերատիվ եւ 256 Գբ ներկառուցված հիշողությամբ, որի արժեքն է 129 900 դրամ, սակայն մենք ունենք անակնկալ առաջարկ՝ տարեվերջյան ակցիայի շրջանակում սմարթֆոնը կառաջարկվի բացառիկ ՝ 109 900 դրամով
•    12 Գբ օպերատիվ եւ 256 Գբ ներկառուցված հիշողությամբ՝ 139 900 դրամ արժեքով։ Այս վառ եւ հիշվող սմարթֆոնը հարցրեք մեր պաշտոնական գործընկերների վաճառասրահներում՝ #TeamTelecom #Vega #Zigzag #VLV #Eldorado #Vesta