14:06 | 15.12.23 | Նորություններ | 1499

Instagram-ը կավելացնի նոր AI գործիք սթորիների համար

Instagram-ը ներկայացրել է Stories-ում նոր ֆոն փոխարինելու եւ ստեղծելու գեներատիվ գործիք։

Այս մասին գրում է TechCrunch-ը՝ վկայակոչելով Meta-ի գեներատիվ արհեստական բանականության ղեկավար Ահմադ Ալ-Դահլեին։

Եթե սեղմեք ֆոնային խմբագրիչի պատկերակի վրա, կհայտնվի տող, որտեղ կարող եք գրել ձեր սեփական տարբերակը, իսկ ծառայությունը կգեներացնի այն: Կլինեն նաեւ հուշող արտահայտություններ։

Առայժմ գործառույթը հասանելի է միայն ԱՄՆ-ի օգտատերերին:

 
Post by @aaldahle
View on Threads