14:50 | 13.12.23 | Նորություններ | 1735

Հայկական InoRain-ը մրցանակի է արժանացել Georgian IT Innovations 2023-ում

Հայկական InoRain ՏՏ ընկերությունը դեկտեմբերի 11-12-ին մասնակցել է Թբիլիսիում անցկացված Georgian IT Innovations 2023 միջազգային համաժողովին:

Այն այս տարի հաղթել է «Լավագույն բիզնես համալիր լուծումներ» անվանակարգում։  Ընկերությունը ներկայացրել էր իր Codifyer եւ inoRain OTT լուծումները:

InoRain-ը OTT/ VOD լուծումներ ու ավտոմատացումներ է առաջարկում տարբեր ուղղություններ ունեցող բիզնեսների համար, մասնավորապես՝ հյուրանոցների, ինտերնետ մատակարարողների, ինֆլուենսերների ու բլոգերների:

Codifyer-ն առաջարկում է ծրագրավորողների համար մշակված ավտոմատացման նորարարական համակարգ: Այս ինովացիոն լուծումը նախագծված է ոչ միայն աշխատանքային գործընթացը հեշտացնելու, այլեւ՝ ժամանակ եւ այլ ռեսուրսներ խնայելու համար: