17:49 | 12.12.23 | Նորություններ | 21178

Ucom-ի ամանորյա շքերթը շարունակվում է. նոր առաջարկն արդեն մեկնարկել է

Ucom-ը շարունակում է առաջարկների շքերթը: Այս անգամ Ucom-ն առաջարկում է մինչեւ դեկտեմբերի 31 միանալ Unity 9,000 փաթեթին եւ ստանալ մինչեւ 150 ՄԲ/վրկ տան ինտերնետ, 210-ից ավելի TV ալիք, շարժական կապի ներառումներ՝ 1,000 րոպե տեղական ցանցեր, 20GB ինտերնետ՝ ընդամենը 8,000 դրամով։

«Այս առաջարկն ամանորյա հրաշալի նվեր է մեր հայրենակիցներին, տոնական, հանգստյան օրերին եւ ընդհանրապես, բոլոր օրերին վայելելու տոնական հաղորդումները լավագույն որակով, շնորհավորել հարազատներին, բարեկամներին ու ընկերներին ամենաարագ տնային ինտերնետ կապի միջոցով: Իսկ ամենուր հասանելիությունը լավագույնս ապահովելու համար մենք ոչ մի վայրկյան չենք դադարում կատարելագործվել»,-նշել է Ucom գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Օրեր առաջ հաճախորդներին հասանելի էր դարձել ներկայանալի հեռախոս ձեռք բերելու շահավետ առաջարկը: Ամսական վճարելով ընդամենը 4,580 դրամ՝ հաճախորդները կարող են ձեռք բերել Samsung Galaxy A54 128GB սմարթֆոնը եւ ստանալ Samsung ապրանքանիշի արագ լիցքավորիչ, ինչպես նաեւ Level Up 1800 կանխավճարային փաթեթ՝ առաջին ամիսն անվճար:

Ապառիկ գնման դեպքում գործում են հատուկ պայմաններ՝ 0% տոկոսադրույք, 0% սպասարկման վճար, 0% կանխավճար, որի շնորհիվ գնորդները կխնայեն 19,590 դրամ: