15:54 | 12.12.23 | Նորություններ | 2051

Պանելային քննարկում՝ Next-Gen ծրագրավորման թեմայով

Triple-S Ventures վենչուրային ֆոնդը եւ ՀԲԸՄ Young Professionals-ը դեկտեմբերի 13-ին կազմակերպում են “Shaping the Future: Next Generation Software Development” խորագրով քննարկում։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն ծրագրավորման ոլորտի ներկայիս իրավիճակը եւ զարգացման ապագա միտումները, մասնավորապես՝ տեխնիկական, կազմակերպչական, մշակութային եւ անվտանգության մարտահրավերները։

Քննարկմանը կմասնակցեն Zealous-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արտակ  Չոփուրյանը, Hexens-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Սիփան Վարդանյանը:

Քննարկումը նախատեսված է տարբեր ուղղվածություններով աշխատող ծրագրավորողների, ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների, հետազոտողների, ուսանողների եւ ոլորտով հետաքրքրվող մարդկանց համար։ Պանելիստները կկիսվեն իրենց մասնագիտական փորձով՝ բացահայտելով, թե ինչ ազդեցություն են ունեցել զարգացող տեխնոլոգիաները ծրագրային ապահովման մշակման ոլորտի վրա:

Մասնակցությունը գրանցել հնարավոր է այստեղ։