13:03 | 04.12.23 | Նորություններ | 1644

    Ստեղծվել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ

    ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ։

    Խորհրդի նպատակն է նպաստել Հայաստանի գիտատեխնոլոգիական արագ զարգացմանը եւ Հայաստանի վերափոխմանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկրի: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։  

    Հայտնի է խորհրդի կազմը․

    •    ՀՀ վարչապետ (նախագահ),
    •    ՀՀ փոխվարչապետ,
    •    ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ
    •    ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար,
    •    ՀՀ ԿԳՄՍՆ նախարար.
    •    ՀՀ ԲՏԱ նախարար (քարտուղար),
    •    ՀՀ Էկոնոմիկայի նախարար,
    •    ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
    •    ԱԻՆ Բարձրագույն կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողովի նախագահ,
    •    MHTI պաշտպանական-արդյունաբերական կոմիտեի նախագահ,
    •    ՀՀ ԳԱԱ նախագահ
    •    Երվանդ Զորյան - Սինոփսիս Արմենիայի նախագահ
    •    Գարիկ Իսրայելյան - Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, STARMUS փառատոնի հիմնադիր
    •    Հովիկ Սաֆոյան - SADA Systems-ի համահիմնադիր եւ խորհրդի նախագահ,
    •    Ալ Եսայան - Cognaize-ի գործադիր տնօրեն եւ խորհրդի անդամ, IntelinAir-ի հիմնադիր,
    •    Աշոտ Հովհաննիսյան - Synergy International Systems-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն,
    •    Կարեն Գյուլբուդաղյան - Strategic Value Ventures-ի հիմնադիր, Berkeley SkyDeck-ի դեսպան, խորհրդական,
    •    Արտեմ Փաթափության - Նոբելյան մրցանակակիր, կենսաբանական գիտությունների դոկտոր, մոլեկուլային կենսաբան, Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ,
    •    Սեմ Սիմոնյան - ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի համահիմնադիր,
    •    Մարի Փափազյան - Սան Խոսեի պետական համալսարանի նախկին նախագահ, Հարավային Կոնեկտիկուտ նահանգի համալսարանի նախկին նախագահ,
    •    Ֆելիքս Ահարոնյան - աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Դուբլինի առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի (DIAS) դասախոս, Չինաստանի նախագահի գիտական դրամաշնորհի դափնեկիր,
    •    Սեյրան Մինասյան - Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն,
    •    Արամ Պապոյան - ՀՀ ԳԱԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի թղթակից անդամ, տնօրեն։
    •    Անի Աբրահամյան - միջուկային ֆիզիկոս, Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ,
    •    Կարո Արմեն՝ ֆիզիկական քիմիայի դոկտոր, Agenus-ի նախագահ եւ գործադիր տնօրեն, Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հիմնադիր եւ նախագահ,
    •    Վարդան Ալեքսանյան - Ինժեներական Ասոցիացիայի տնօրեն, Project Integration-ի գործադիր տնօրեն,
    •    Արմեն Բալդրյան - Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության (UEICT) նախագահ,
    •    Արսեն Բաղդասարյան - DataArt-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհրդի անդամ։