16:46 | 27.11.23 | Նորություններ | 1382

Team-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջեւանի «Լոֆթ» կենտրոններում

Կարեւորելով մարզերի զարգացումը եւ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացվող ծրագրերը՝ Team Telecom Armenia-ն սկսում է համագործակցությունը «Լոֆթ»-ի հետ՝ նպաստելու մարզերում երիտասարդների համար նախատեսված կրթական, մշակութային, ժամանցային նախագծերի ակտիվացմանը եւ տարածմանը։

Համագործակցության շրջանակում Team Telecom Armenia-ն Իջեւանի եւ Մեղրիի «Լոֆթ» երիտասարդական կենտրոններին տրամադրում է անվճար գերարագ ինտերնետ՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ երիտասարդների ներգրավման եւ հաղորդակցության զարգացման հարցում։ Սա թույլ կտա ընդլայնել կենտրոնների նախագծերի եւ ծրագրերի շրջանակը, որոնք կազմակերպվում են առցանց եղանակով։

«Մարզերի զարգացումը եւ ուժեղացումը, որոնք մեզ համար առաջնահերթություն են, նաեւ կապված են այդ համայնքներում ապրող երիտասարդների հետ։ Համագործակցելով «Լոֆթ»-ի հետ՝ մենք աջակցում ենք հենց այդ երիտասարդներին՝ նրանց տալով որակյալ ժամանցի, ծանոթությունների հնարավորություն եւ ժամանակակից կրթական ռեսուրսներին անսպառ հասանելիություն»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Նմանատիպ խոշոր ընկերությունների հետ գործընկերային հարաբերությունները շատ էական ու ոգեւորիչ են։ Team Telecom Armenia-ի այս աջակցությունը թույլ է տալու էլ ավելի կրճատել մարզ-մայրաքաղաք հեռավորությունը՝ եւ բառիս բուն իմաստով, եւ փոխաբերական։ Գերարագ ինտերնետ հասանելիությունը եւ մարզաբնակ երիտասարդի հաղորդակցության միջոցների բարելավումը էական նշանակություն ունեն մեր կենտրոնների համար։ Team-ի կողմից իրականացված այս ներդրումը, համոզված եմ, սկիզբն է գործընկերային այն հարաբերությունների, որոնք հետագայում լայն իմաստով նպաստելու են կենտրոնների զարգացմանն ու առաջընթացին»,- նշել է «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արեւիկ Համբարձումյանը։

Նախաձեռնության շնորհիվ մարզաբնակ երիտասարդները հնարավորություն կունենան նաեւ իրենց համայնքի «Լոֆթ» կենտրոններում հետեւել միջազգային, համապետական եւ այլ իրադարձությունների հեռարձակմանը՝ այդ կերպ մաս դառնալով մշակութային, կրթական, սպորտային եւ այլ իրադարձությունների։