Դեկտեմբերի 10-ին Holiday Inn Yerevan-ում կանցկացվի 2-րդ Artsakh Career Expo աշխատանքային տոնավաճառն արցախցիների համար։
Նպատակը բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելն է զբաղվածության, սոցիալական, կրթական եւ աշխատանքային կյանքին ինտեգրվելու հարցերում:
Artsakh Career Expo նախագիծը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին: Առաջին աշխատանքային տոնավաճառը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին: Ամփոփելով առաջին տոնավաճառի արդյունքներն ու մարդկային հոսքը՝ որոշվել է երկար չսպասել եւ կազմակերպել երկրորդը՝ հնարավորինս շատ մարդկանց օգնելու համար:
Իրենց թափուր հաստիքները կներկայացնեն ՀՀ մասնավոր եւ պետական սեկտորի այն գործատուները, որոնք ունեն նվազագույնը 20 ազատ հաստիք: Ինչպես նախորդ տոնավաճառին, այս անգամ եւս կլինեն տարբեր ոլորտների բանախոսներ: Նրանք հրավիրյալներին կփոխանցեն իրենց փորձն ու հմտությունները: