11:10 | 21.11.23 | Նորություններ | 11566

Ucom-ի ամենաարագ տան ինտերնետն արդեն հասանելի է Իջեւանում

Ucom ընկերության կողմից մատուցվող տան ամենաարագ ինտերնետը եւ ամենաշատ հեռուստաալիքներն այսուհետ հասանելի են Տավուշի մարզի Իջեւան քաղաքում:

Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ ընկերությունը չի դադարում անընդհատ կատարելագործվել եւ մեծացնել որակյալ կապի ապահովման աշխարհագրությունը: Դա ընկերության համոզմունքն է ու ռազմավարությունը:

Իջեւանի բնակչությունն արդեն կարող է օգտվել Ucom-ի ամենապահանջված երեք ծառայություններից` շարժական հեռախոսակապից, տան ինտերնետից եւ հեռուստատեսությունից մեկ փաթեթում: Ucom-ը մարզերի համար մշակել եւ առաջարկում է շահավետ պայմաններով փաթեթ՝ ամսական ընդամենը 8000 դրամով:

Այս փաթեթով տրամադրվում է մինչեւ 150 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ՝ նոր սերնդի Wi-Fi 6 սարք, 210-ից ավելի հեռուստաալիք, 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ եւ Կանադա զանգելու համար, 20 ԳԲ շարժական ինտերնետ, Facebook, Instagram, Tiktok, Viber, WhatsApp, Тelegram եւ եւս 22 ամենահայտնի բջջային հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ առանց մեգաբայթերի սպառման։ Այս առաջարկը նախատեսված է միայն Իջեւանի բնակիչների համար: Մինչեւ 2024թ. հունվարի 31-ը Unity մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում Իջեւանի բնակիչները երեք ամիս անվճար կօգտվեն փաթեթի ծառայություններից: Թե՛ բնակարաններում եւ թե՛ առանձնատներում ֆիքսված ինտերնետի միացումը կատարվում է ընդամենը 3 օրում:

«Այս մեկնարկին մենք երկար ենք պատրաստվել, մշակել ենք հոգատարությամբ, որպեսզի մեր մարզերի բնակիչները կարողանան ունենալ ամենաարագ ինտերնետը եւ ամենաշատ հեռուստաալիքները Հայաստանում: Սա Ucom-ի ստրատեգիկ պլանի կարեւոր դրույթներից է»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Ucom ընկերության նախաձեռնությամբ եւ Իջեւանի համայնքապետարանի աջակցությամբ Իջեւանի «Շատրվանների այգում» ապահովվել է Wi-Fi 6 նորագույն տեխնոլոգիայով հասանելիություն:

«Իջեւան քաղաքում նման հնարավորության ստեղծումը բացառիկ է, քանի որ մինչ այժմ նման նախաձեռնություն չի եղել եւ մենք շատ ոգեւորված ենք, որ կարողանում ենք աջակցել իջեւանցիներին: Ինտերնետ հասանելիության տարածումը մեր մարզերում եւ համայնքներում կբերի տեխնոլոգիական զարգացմանը: Վստահ եմ, որ մեր իրականացրած աշխատանքները կգնահատվեն Իջեւանում եւ ավելի կբարձրացնեն Ucom ընկերության ծառայությունների տարածումը»,-հայտնել է Ucom գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համայնքապետ Արթուր Ճաղարյանը նշել է, որ քաղաքի հյուրերն ու բնակչությունն այսուհետ ավելի հաճախ կայցելեն զբոսնելու եւ օգտվելու Ucom-ի կողմից գործարկված անվճար Wi-Fi ցանցից: Սա կարեւոր քայլ է մարզկենտրոնի զարգացման համար»:

Ucom-ի «Unity» բոլոր փաթեթներին առաջարկում ենք ծանոթանալ հղումով: