15:56 | 14.11.23 | Նորություններ | 2267
Ձեռներեցության համաշխարհային շաբաթն (GEW Armenia 2023) ընդգրկելու է ձեռներեցության թեմատիկայով տարբեր միջոցառումներ՝ ելույթներ, քննարկումներ, կոնֆերանսներ, մրցույթներ եւ ցուցադրություններ:
Այս միջազգային արշավը նշելու համագործակցության կոչին արձագանքել է հայկական էկոհամակարգի շուրջ 20 կազմակերպություն, այդ թվում՝ Triple S Ventures վենչուրային հիմնադրամը։
“Navigating the Accelerator Program Journey” խորագիրը կրող պանելային քննարկման եւ վորքշոփի ընթացքում շեշտը դրվելու է արտասահմանյան աքսելերացիոն ծրագրերը, դրանց ուղղվածությունը եւ առանձնահատկությունները բացահայտելու վրա։ Միջոցառումը նախատեսված է հայ ստարտափ հիմնադիրների եւ ձեռներեցների համար, որոնք ծրագրում են դիմել միջազգային աքսելերացիոն ծրագրերի եւ իրենց ստարտափը նոր բարձունքների հասցնել:
Պանելային քննարկման մասնակիցները՝ SleepDoctor, Wakie ստարտափների համահիմնադիր Թաթուլ Աջամյանը, Denovo Sciences ստարտափի համահիմնադիր Վարդան Հարությունյանը եւ HopShop ստարտափի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Տիգրան Չախալյանը կկիսվեն ամերիկյան եւ եվրոպական մի շարք աքսելերացիոն ծրագրերի մասնակցության իրենց փորձառությամբ, կներկայացնեն առաջացած մարտահրավերները եւ քաղած դասերը։
Պանելային քննարկմանը կհաջորդի պրակտիկ վորքշոփ, որը միտված է մասնակիցներին ծանոթացնելու միջազգային աքսելերատորների դիմելու ընթացակարգի հետ, օգնելու նրանց կազմել համապատասխան հայտադիմում եւ արդյունավետ կազմակերպել իրենց փորձառությունը։ Վորքշոփը կվարի Strategic Value Ventures ընկերության հիմնադիր, Berkeley SkyDeck-ի դեսպան եւ հիմնական խորհրդական Կարեն Գյուլբուդաղյանը։
Պանելային քննարկումը եւ վորքշոփը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, 16:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան դահլիճում։ Մասնակցելու համար գրանցվել հնարավոր է այստեղ։