15:05 | 13.11.23 | Նորություններ | 6436

SADA-ն գործարկել է աղետների վերականգնման նոր լուծում

SADA-ն գործարկել է բիզնեսի շարունակականության եւ աղետների վերացման նոր լուծում, որը բիզնեսներին օգնում է պաշտպանել տվյալները:

Բիզնեսի եւ տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA-ն ստեղծել է նոր լուծում, որի նպատակն է օգնել բիզնեսներին վերականգնել կորցրած տվյալները եւ պաշտպանել դրանք:

Ըստ Statista-ի, միայն 2023 թվականին տվյալների անվտանգության խախտումների պատճառով ընկերությունները կորցրել են միջինը 9,48 միլիոն դոլար։ Դրա պատճառներից են անվստահելի բեքափները, մարդկային սխալները, եղանակային պայմանների պատճառով առաջացած ցանցի խափանումները։ Տվյալների կորստի պատճառով բիզնեսները կորցնում են նաեւ միլիոնավոր դոլարներ:

SADA-ն օրերս հայտարարեց, որ ստեղծել է բիզնեսի շարունակականության եւ աղետների վերականգնման նոր լուծում: Այս գործիքի շնորհիվ կազմակերպությունները ստանում են իրենց նպատակներին հարմարեցված շրջանակ, լավագույն փորձ եւ փաստաթղթերի պլան, որը պաշտպանում եւ վերականգնում է տվյալները՝ գործառնական ազդեցությունները նվազագույնի հասցնելով։
 
Լուծումը հիմնված է Google Cloud բեքափի եւ աղետներից վերականգնման տեխնոլոգիաների մասին SADA-ի խորը գիտելիքների վրա, որոնց գումարվում է նաեւ ընկերության լայնածավալ գործընկերների ցանկը։
 
«Առանց աղետներից վերականգնման պատշաճ ծրագրի՝ բիզնեսները կարող են լուրջ ֆինանսական եւ հեղինակային խնդիրներ ունենալ: Բիզնեսի ճկունության առավելագույն մակարդակն ապահովելու համար SADA-ի բիզնեսի շարունակականության ռազմավարությունը համատեղում է Google Cloud էկոհամակարգը տեղային լուծումների հետ: Արդյունքում կազմակերպությունները շահում են՝ զերծ մնալով ձախողումներից եւ արագ վերականգնվելով աղետներից», - նշել է SADA-ի տվյալների պահպանման գծով տեխնիկական տնօրեն Ֆաբիան Դուարտեն: