12:49 | 13.11.23 | Նորություններ | 1414

Թումո ստուդիաները՝ նոր հասցեում

Թումո ստուդիաները, որը Ճոն եւ Հասմիկ Մկրտիչեանների աջակցությամբ եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից իրականացվող շահույթ չհետապնդող կրթական ծրագիր է, շուտով կունենա իր երկրորդ կենտրոնը՝ Երեւանի Արամի փողոց 44 հասցեում:

Պատմական շենքի պլանավորված վերանորոգման աշխատանքները հնարավորություն կտան Թումո ստուդիաներին կրկնապատկել ուսանողների քանակը եւ ավելացնել ստուդիաների արտադրողականությունը: Վերանորոգման աշխատանքները կիրականցվեն նվազագույն փոփոխությամբ` պահպանելով շենքի ճարտարապետությունն ու դիզայնը:

Վաղ 20-րդ դարի այս շենքը կառուցվել է սեւ տուֆից 1910 թվականին, սեփականատերն է եղել ձեռնարկատեր Ֆադեյ Թադեւոսյանը: Ավելի ուշ` 1921 թվականին, շենքի սեփականատեր է դարձել Ռոմանոս Մելիքյանը, եւ շենքը սկսել է գործել որպես երաժշտական ստուդիա: 1923 թվականին այն վերափոխվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, որը գործել է այս հասցեում մինչեւ 1948 թվականը: Կարճ ժամանակով այն դարձել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հեռակա մասնաճյուղը` 1969 թվականին Երեւանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի վերածվելուց առաջ:  

Մեկնարկից սկսած հաջորդող վեց տարվա ընթացքում Թումո ստուդիաները գործել է մեկ այլ պատմական շենքում` Պուշկինի 38 հասցեում, որտեղ Թումո ստուդիաները տրամադրել է տեխնիկական դասընթացներ եւ պրոդուկտի դիզայնի աշխատարաններ ավելի քան 750 երիտասարդ մասնագետների համար: Քանի որ այժմ ավելի քան 600 երիտասարդ է դիմել Թումո ստուդիաների 165 թափուր տեղի համար, կենտրոնը այլեւս չի կարող պահպանել ուսանողների աճող արտադրությունը եւ պահանջում է ավելի մեծ տարածք: Նոր կենտրոնի առկայությունը կքառապատկի Թումո ստուդիաների հնարավորությունները` հաղթահարելով բոլոր այս մարտահրավերները:

Թումո ստուդիաների նոր կենտրոնն իր դռները կբացի 2024 թվականի ապրիլին: Նոր կենտրոնը կհյուրընկալի դասախոսություններ, տարատեսակ մասնագիտական աշխատարաններ եւ դիզայնի, արվեստի ու արհեստի այլ միջոցառումներ: Արամի 44-ը կօգնի իրականացնել Թումո ստուդիաների գաղափարը` հնարավորություն տալով հայ երիտասարդներին վարպետանալ հայկական արհեստի ավանդույթներում եւ կրթելով դիզայներների ու արհեստավորների նոր սերունդ` կերտելով հայկական դիզայնի ապագան: