17:49 | 10.11.23 | Նորություններ | 1792

Մեկնարկել է MWC 2024-ի մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թ. փետրվարի 26-29-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2024 (Mobile World Congress Barcelona)» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մասին:

Ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ARMENIA» միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերությունները:

Նախարարությունը հոգում է տաղավարի վարձակալության, կառուցապատման, ինչպես նաեւ ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը։

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչեւ նոյեմբերի 26-ը՝ այստեղ։

Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր եւ առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են կապի էկոհամակարգի ամենաճանաչված ու որոշիչ դեր ունեցող համաշխարհային բջջային կապի օպերատորներ, տեխնոլոգիական ոլորտի առաջատար ներկայացուցիչներ:

Համաշխարհային բջջային կոնգրես 2024-ի թեմաներն են՝ 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն:

Ցուցահանդեսի բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։