13:45 | 10.11.23 | Նորություններ | 1544

Supercamp ճամբարն ընդունում է հայտեր

Մեկնարկում է Supercamp ճամբարի «Ներածություն․ Բարձր արտադրողականությամբ հաշվարկներ (HPC) եւ ամպային հաշվարկներ (Cloud Computing)» անվճար դասընթացը։

Այն ուսանողներին եւ մասնագետներին կապահովի HPC եւ Cloud Computing ոլորտների բազային գիտելիքներով:

Ծրագրի նպատակն է մասնակիցներին զինել այնպիսի գիտելիքներով եւ հմտություններով, որոնք անհրաժեշտ են տարբեր հաշվողական համակարգերի հզորություններն արդյունավետ օգտագործելու եւ գիտական հետազոտությունների, ինժեներական սիմուլյացիաների եւ տվյալների վերլուծության գործընթացների արագացումն ապահովելու համար:

Այն բաղկացած է դասախոսությունների, գործնական սեմինարների, խմբային նախագծերի եւ ինտերակտիվ քննարկումների համակցությունից՝ HPC-ի, Cloud Computing-ի եւ մեթոդների ամբողջական ըմբռնումը դյուրացնելու նպատակով:

Ծրագիրը ներառում է՝

•    Բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ներածություն եւ Հայաստանի գերհամակարգային կենտրոնի հնարավորությունները
•    Ամպային հաշվարկների (Cloud Computing) եւ վիրտուալիզացիայի ներածություն
•    Ամպային անվտանգություն
•    Ցանցային ադմինիստրացիա
•    Զուգահեռ ծրագրավորման հիմունքները՝ հաղորդագրության փոխանցման ինտերֆեյսի (MPI) եւ շղթաների (threading) (OpenMP) օգտագործմամբ

Ծրագրին կարող են մասնակցել HPC եւ Cloud Computing ոլորտով հետաքրքրված այն ուսանողները, սկսնակ մասնագետները, գիտնականներն ու հետազոտողներն, որոնք՝

•    ունեն հիմնարար գիտելիքներ համակարգչային գիտության, ճարտարագիտության, մաթեմատիկայի եւ հարակից ոլորտում,
•    ունեն Unix միջավայրում աշխատելու բազային հմտություններ,
•    տիրապետում են C++/C կամ Fortran ծրագրային լեզուներին եւ ծանոթ են դրանց հիմնական գաղափարներին (e.g. variables, statements, control structures, subroutines, modules/classes):

Տեւողությունը 3 շաբաթ է՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 14-ը: Ձեւաչափը՝ լսարանային։ Մասնակցությունն անվճար է։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) հետ համատեղ՝ «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո: