17:00 | 30.10.23 | Նորություններ | 1289

Նոյեմբերի 3-ին կկայանա ArmIGF 2023 համաժողովը

Նոյեմբերի 3-ին Երեւանում կանցկացվի Ինտերնետ կառավարման հայաստանյան 8-րդ համաժողովը։

Այն երկխոսության եւ համագործակցության բաց հարթակ կտրամադրի պետական, հասարակական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ինտերնետի կառավարմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝

•    Թվային մարտահրավերներն ու հնարավորությունները,
•    «Համընդհանուր ընդունումը»՝ որպես համացանցի անբաժան մաս,
•    Արհեստական բանականությունը կրթության մեջ,
•    Թվային պայմանագրերը:

Համաժողովին կարող են մասնակցել ինտերնետի կառավարման խնդիրներով հետաքրքրված շահառու բոլոր խմբերն ու անհատները: Անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողովը կազմակերպվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների համագործակցությամբ: